Իրանից Հայաստան ապօրինի ներմուծել են 25 հազար տուփ ծխախոտ. ՊԵԿ-ը մանրամասներ է հայտնում

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 17 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Պետական եկամուտների կոմիտեի պետական սահմանի ցամաքային անցման կետերում մաքսային սպասարկման և հսկողության վարչությունը շարունակում է հետևողական պայքարը Հայաստանի Հանրապետություն ծխախոտային արտադրանքի ապօրինի ներմուծման դեմ։ 

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ՊԵԿ-ի տարածած հաղորդագրությունից, պայքարի շրջանակում ռիսկային չափորոշիչների հիման վրա իրականացված թիրախային հսկողության արդյունքում, օրերս բացահայտվել է հերթական խոշոր դեպքը։ 

«Իրանի Իսլամական Հանրապետությունից Հայաստան ժամանած հայկական հաշվառման բեռնատարի նկատմամբ «Ագարակ» մաքսային անցման կետում իրականացված ռենտգեն տեսազննման ժամանակ կասկածներ են առաջացել, որ բեռնատարով տեղափոխվում է մաքսային հսկողությունից թաքցված ապրանք։ Մաքսային զննության  արդյունքում ցեմենտի պարկերի արանքում հայտնաբերվել է ընդհանուր 25 հազար տուփ ծխախոտ»,- նշված է ՀՀ ՊԵԿ-ի տարածած հաղորդագրության մեջ: 

Հիմք ընդունելով, որ Պետական սահմանի ցամաքային անցման կետերում մաքսային սպասարկման և հսկողության վարչությունում հարուցված վարչական վարույթի շրջանակում ի հայտ են եկել ՀՀ Քրեական օրենսգրքի 290-րդ հոդվածի հատկանիշներ` Պետական եկամուտների կոմիտեն հաղորդում է ներկայացրել ՀՀ քննչական կոմիտե:

Պետական սահմանի ցամաքային անցման կետերում մաքսային սպասարկման և հսկողության վարչությունը վերջին 6 ամիսներին հայտնաբերել է ապօրինի ներմուծված ավելի քան 180 հազար տուփ ծխախոտ, որը փորձ է արվել ներկրել Հայաստան ինչպես Իրանից, այնպես էլ Վրաստանում գործող անմաքս առևտրի խանութներից։ Բացի այդ, հայտնաբերվել են նաև ՌԴ-ից ԵԱՏՄ բեռների մեջ սխալ ծածկագրով կամ ոչ իր անվամբ հայտարարագրված ավելի քան 7 հազար տուփ էլեկտրոնային ծխախոտների գլանակներ։

Հայերեն English

Իսրայելի պաշտպանության բանակը հայտարարել է Գազայում ՀԱՄԱՍ-ի երկու ռազմական հրամանատարների սպանության մասին

Ռուսաստանի և Եգիպտոսի նախագահները քննարկել են խոշոր նախագծերի իրականացումը

«Tour of Armenia»-ի երկրորդ օրը շուրջ 177 կմ երկարությամբ երթուղին առաջինը հաղթահարել է իտալացի Ֆեդերիկո Իակոմոնին

Իրանը և Պարսից ծոցի երկրները սեպտեմբերի 14-ին կքննարկեն նավագնացության հարցը Հորմուզում

Հայաստանի և Լեհաստանի ԶՈՒ գլխավոր շտաբների պետերի միջև հանդիպում է կայացել

Մեծ Բրիտանիայի խորհրդարանի ստորին պալատը մերժել է էվթանազիայի մասին օրինագիծը

Ռուսաստանի Դաշնության և Հարավաֆրիկյան Հանրապետության նախագահները հանդիպել են

Կյանքից հեռացել է Նորվեգիայի արքայադուստր Աստրիդը

Հութիները հայտարարել են Կարմիր ծովի ևս վեց շրջան գրավելու մասին

Մանվել Քեշիշյանն ազատվել է ՀՀ վարչապետի աշխատակազմի ռազմավարական հաղորդակցության վարչության պետի պաշտոնից