Ագրեսիվ մարքեթինգ՝ Հայաստանի ճանաչելիությունը բարձրացնելու համար. Զբոսաշրջության կոմիտեի անելիքները

4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 17 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի էկոնոմիկայի նախարարության Զբոսաշրջության կոմիտեն նոր տարին կմեկնարկի ոլորտում նոր ձեռքբերումների և թիրախների հասնելու ռազմավարության իրագործմամբ: 

«Արմենպրես»-ի հետ զրույցում զբոսաշրջության կոմիտեի նորանշանակ նախագահ Լուսինե Գևորգյանը նշեց՝ արդեն հասցրել է ծանոթանալ և աշխատանքներ սկսել բոլոր ուղղություններով: 

«Արդեն հանդիպել եմ  բժշկական ոլորտի ներկայացուցիչների հետ, քննարկել ենք բուժական և առողջարանային զբոսաշրջության հիմնախնդիրները: Հանդիպում ենք ունեցել նաև զբոսատնային ընկերությունների ներկայացուցիչների հետ  և քննարկել ենք, թե ի՞նչ  ենք  առաջարկելու մեր հայրենակիցներին ձմռանը,  մասնավորապես Նոր տարվա տոնական օրերին, որպեսզի նրանք Հայաստանում հանգստանան»,- ասաց կոմիտեի ղեկավարը: 

Լուսինե Գևորգյանի խոսքով՝ այժմ բուռն կերպով ընթանում են օրենսդրական քննարկումները: Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ է մտել Զբոսաշրջության մասին օրենքը,  և դրա հետ կապված 28 ենթաօրենսդրական ակտ պետք է ընդունվի, որպեսզի հնարավոր լինի օրենքն ամբողջությամբ կիրառել և աշխատանքներն ամբողջությամբ սկսել: Ըստ նրա՝ այս պահին 28-ից ընդունվել է 3-ը: 

Անդրադառնալով ոլորտի խնդիրներին՝ կոմիտեի ղեկավարը նշեց, որ ոլորտի տարբեր ներկայացուցիչների հետ հանդիպումների ընթացքում արդեն հասցրել է հավաքագրել բարձրացված խնդիրները: 

«Հյուրատնային ծառայություններ մատուցող ընկերությունները հիմնականում դժգոհում էին բիզնես վարկերի անհասանելիությունից, այսինքն՝ բանկերը իրենց որպես վարկառու դժվարությամբ են դիտարկում, ինչի համար գրություն եմ ուղարկել ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանին, խնդրել եմ այս հարցը պարզաբանել բանկային ոլորտի ներկայացուցիչների և ՊԵԿ գործընկերների հետ: Խնդիրներ շատ ունենք.  համար առաջինը՝ Հայաստանի ճանաչելիության բարձրացումն է ամբողջ աշխարհում: Ես նպատակ ունեմ հաջորդ տարի այս ուղղությամբ մեր բյուջեից ավելի շատ գումար ներդնել և  ագրեսիվ մարքեթինգ իրականացնել մեզ հետաքրքրող շուկաներում»,- նշեց Լուսինե Գևորգյանը: 

Տուրիզմի կոմիտեն արդեն մշակել է 2025-2029  թվականների ռազմավարությունը․ ակնկալվում է, որ դա կդառնա հենց այն փաստաթուղթը, որտեղ պետք է լինեն նպատակ և գործողությունների պլան: Կոմիտեի կարևորագույն ծրագրերից է նաև կլաստերների զարգացումը, որն իրականացվում է Համաշխարհային բանկի հետ:

«Խոսքը գնում է Հայաստանը կլաստերների բաժանելու միջոցով թիրախային աշխատանք իրականացնելու մասին: Օրինակ՝ այս պահին ընտրված են յոթ կլաստերներ տարբեր մարզերում, որոնց ուղղությամբ հենց հիմա միջազգային դոնորների աջակցությամբ և տեղական խորհրդատվական ընկերությունների հետ ստեղծում ենք մաստեր պլան, այսինքն՝ աշխատանքային քարտեզ:

Օրինակ՝ ուսումնասիրվում է Դիլիջանի տուրիստական ներուժը, հաշվարկներ են կատարվում, թե հյուրանոցները ինչ քանակի հյուրեր կարող են ընդունել, ի՞նչ ֆորումներ կարող են այնտեղ անցկացվել կամ ինչ ենթակառուցվածքներ են անհրաժեշտ, որպեսզի Դիլիջանը դառնա բիզնես ֆորումների կենտրոն»,- ասաց նա: 

Լուսինե Գևորգյանի խոսքով՝ նույն ուսումնասիրությունները  իրականցվում են նաև  մյուս բոլոր կլաստերներում: Ըստ նրա՝ գնահատելով տվյալ քաղաքի կամ շրջանի ներուժը՝ իրականացվում են աշխատանքներ տվյալ համայնքում ենթակառուցվածքների կառուցման համար: 

Հայերեն English

Կառավարությունը դատավորների էթիկայի և կարգապահական հանձնաժողովի բարեփոխումների նախագիծ է ներկայացրել

Պաղեստինը հայտնում է 24 ժամվա ընթացքում ավելի քան 20 պաղեստինցու մահվան մասին

Սերբիայի նախագահն ու Հունգարիայի վարչապետը կքննարկեն էներգետիկ անվտանգությանն ու ենթակառուցվածքներին վերաբերող հարցեր

Բաքուն պետք է ապահովի Ռուբեն Վարդանյանի արդար դատավարության իրավունքները. Amnesty International-ի արձագանքը

Հանրապետությունում առանձին շրջաններում սպասվում է ձյուն

Սիրիայի նոր իշխանությունները հույս ունեն, որ երկիրը կվերադառնա Արաբական պետությունների լիգա

Ադրբեջանի ԱԳ նախարարը թուրք գործընկերոջը տեղեկացրել է Հայաստանի հետ սահմանի սահմանազատման գործընթացի մասին

Լևոն Արոնյանը միջազգային հանրությանը կոչ է անում արձագանքել Ռուբեն Վարդանյանի կեղծ դատավարությանը

Թեհրանում Գերագույն դատարանի մոտ զինված հարձակում գործած անձն ինքնասպանություն է գործել. ներկայացվել են դեպքի մանրամասները

Լարսը փակ է բեռնատարների համար