Քաղաքականություն

ՌԴ-ում կա հստակ քաղաքական կամք՝ պահպանել և նոր մակարդակի բարձրացնել հայ-ռուսական հարաբերությունները. Կոպիրկին

1 րոպեի ընթերցում

ՌԴ-ում կա հստակ քաղաքական կամք՝ պահպանել և նոր մակարդակի բարձրացնել հայ-ռուսական հարաբերությունները. Կոպիրկին

ԵՐԵՎԱՆ, 16 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսական կողմից կա հստակ քաղաքական կամք՝ պահպանել և նոր մակարդակի բարձրացնել հայ-ռուսական հարաբերությունները:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին Երևանում ընթացող հայ-ռուսական առողջապահական 9-րդ համաժողովի ժամանակ ասաց Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը։ 

«Համաժողովը տեղի է ունենում շատ կարևոր ժամանակաշրջանում, երբ Հայաստանի և Ռուսաստանի համար շատ կարևոր է ոչ միայն պահպանել այն ամենը, ինչ մեզ միավորում է, այլ նաև համագործակցությունը բարձրացնել  նոր մակարդակի և հարմարեցնել նոր պահանջներին: Կարող եմ ասել, որ ռուսական կողմից կա հստակ քաղաքական կամք»,- ասաց նա: 

Դեսպանի խոսքով՝ երկու երկրների հարաբերությունների ընդհանուր համալիրում առանձնահատուկ տեղ է զբաղեցնում առողջապահության ոլորտը։ 

«Դեկտեմբերի 20-ին հայ-ռուսական միջկառավարական հանձնաժողովի առաջիկա նիստում կքննարկվեն նաև առողջապահության ոլորտում փոխգործակցության հարցեր և կհամաձայնեցվեն երկու երկրների նախարարությունների միջև մի շարք հարցերի շուրջ պայմանավորվածություններ»,- նշեց  դեսպանը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում