Երևան

Երևանի քաղաքապետարանը քառամյա ծրագիր կմշակի օդի որակի բարելավման համար

1 րոպեի ընթերցում

Երևանի քաղաքապետարանը քառամյա ծրագիր կմշակի օդի որակի բարելավման համար

ԵՐԵՎԱՆ, 16 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը հանձնարարեց մշակել քառամյա ծրագիր՝ մայրաքաղաքում օդի որակի բարելավման ուղղությամբ։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ քաղաքապետը նշեց, որ մարդածին աղտոտվածության նվազեցման գործում Երևանի քաղաքապետարանը ունի հստակ անելիքներ։

«Առաջարկում եմ քառամյա ծրագիր մշակենք, թե Երևանի քաղաքապետարանն ինչ միջոցներ պետք է ձեռնարկի օդի որակի աղտոտվածության բարելավման ուղղությամբ: Այս ծրագիրը պետք է ներառի ամենապարզ մեթոդները, ինչպիսիք են ծառատունկն ու անտառատունկը՝ թվային հստակ ցուցանիշներով, ինչպես նաև որոշակի սահմանափակումները, օրինակ՝ ժամկետանց մեքենաների շահագործումը Երևանում, որոնք, օրինակ, 2 կմ ծուխ են թողնում իրենց հետևից»,- ասաց Տիգրան Ավինյանը։ 

Քաղաքապետի խոսքով՝ ծրագիրը պետք է լինի համապարփակ և ընդգրկի բոլոր այն հնարավոր քայլերը, որոնք կօգնեն նվազեցնել օդի աղտոտվածությունը՝ հաշվի առնելով Երևանի քաղաքապետարանի լիազորություններն ու հնարավորությունները։ 

Նա հանձնարարեց երկու ամսվա ընթացքում ծրագիրը ներկայացնել քաղաքապետարանում։ 

Կարդացեք հոդվածը` Englishفارسیქართული
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում