Հայաստան

Հայաստանում սպասվում է փոփոխական եղանակ, լեռնային շրջաններում՝ ձյուն և բուք. կցրտի 2-3 աստիճանով

2 րոպեի ընթերցում

Հայաստանում սպասվում է փոփոխական եղանակ, լեռնային շրջաններում՝ ձյուն և բուք. կցրտի 2-3 աստիճանով

ԵՐԵՎԱՆ, 15 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի տարածքում դեկտեմբերի 15-ի, 17-ի և 19-ի ցերեկը, 16-ի և 18-ի գիշերը, 20-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ 

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ շրջակա միջավայրի նախարարության Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից, դեկտեմբերի 16-ի և 18-ի ուշ երեկոյան, 17-ի և 19-ի գիշերն առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում՝ ձյուն և բուք։ 

«Քամին արևմտյան 2-5 մ/վ, դեկտեմբերի 15-17-ին առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում՝ 17-20 մ/վ արագությամբ, դեկտեմբերի 18-ին՝ 18-23 մ/վ արագությամբ»,- ասվում է հաղորդագրության մեջ։ 

Ըստ աղբյուրի՝ դեկտեմբերի 18-ին և 20-ին Արարատյան դաշտի ցածրադիր  հատվածներում առավոտյան ժամերին սպասվում է մառախուղ։ Հայաստանում օդի ջերմաստիճանը դեկտեմբերի 16-ի գիշերն աստիճանաբար կնվազի 2-3 աստիճանով։

Երևանում դեկտեմբերի 15-ի և 17-ի ցերեկը, 16-ի գիշերը, 18-20-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Դեկտեմբերի 16-ի ուշ երեկոյան և 17-ի գիշերը սպասվում են թույլ տեղումներ, քաղաքի բարձրադիր հատվածներում՝ ձյան տեսքով։ Դեկտեմբերի 18-ին սպասվում է քամու ուժգնացում 13-16 մ/վ արագությամբ։ Դեկտեմբերի 18-ի և 20-ի առավոտյան ժամերին քաղաքի ցածրադիր հատվածներում հնարավոր է նաև մառախուղ։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում