Վուչիչը հայտարարել է, որ Սերբիայի նկատմամբ ԱՄՆ-ի պատժամիջոցները նրան չեն ստիպի գնալ Ռուսաստանի դեմ սահմանափակումների

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 14 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Սերբիայի նավթային արդյունաբերական ընկերության դեմ պատժամիջոցներ կիրառելու ԱՄՆ-ի որոշումը չի ազդի Բելգրադի՝ հակառուսական սահմանափակումներին միանալուց հրաժարվելու որոշման վրա։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «ՏԱՍՍ»-ը, այդ մասին հայտարարել է Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը։

«Որևէ մեկը կցանկանա՞, որ մենք պատժամիջոցներ սահմանենք Մոսկվայի դեմ և հետո մտածենք ամերիկյան պատժամիջոցները չեղարկելու մասին: Ես չեմ բացառում այս հնարավորությունը, բայց չունեմ ապացույցներ: Որպես Սերբիայի նախագահ և Անվտանգության Ազգային խորհրդի նախագահ՝ այս պահին ես ընդհանրապես պատրաստ չեմ քննարկել Մոսկվայի դեմ հնարավոր պատժամիջոցները… Մենք գոյատևեցինք գրեթե երեք տարի՝ վարելով սկզբունքային, լուրջ և պատասխանատու քաղաքականություն, որում ի սկզբանե հանդես ենք եկել խաղաղության և միջազգային իրավունքի սկզբունքներին հավատարիմ մնալով, հարգել ենք ՄԱԿ-ի կանոնադրությունը և չենք պարտադրել պատժամիջոցներ Ռուսաստանի Դաշնության դեմ»,- ասել է Վուչիչը։

Ավելի վաղ Վուչիչը հայտարարել էր, որ ԱՄՆ-ն պատժամիջոցներ է կիրառում Սերբիայի նավթային արդյունաբերական ընկերության դեմ՝ ձեռնարկության ռուսական սեփականության պատճառով, ինչը երկրի համար ամենածանր նորությունն է վերջին մի քանի տարիների ընթացքում։

Հայերեն

Քվեարկության գաղտնիությունը խախտելու վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է

Պակիստանը պատրաստ է պատասխանել Սաուդյան Արաբիայի դեմ հութիների հարձակումներին՝ ըստ Մեքքայի համաձայնագրի

Ծովինար Վարդանյանն ընտրվեց ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի հանձնաժողովի նախագահի տեղակալ

Գևորգ Պապոյանն ու Էսսա Քազիմն անդրադարձել են Գյումրիի «չոր նավահանգիստ» նախագծում «DP World»-ի հնարավոր ներգրավվածությանը

«ՀՀ վարչապետի գավաթ» սիրողական խճուղային հեծանվավազքի նախնական փուլերին 951 դպրոցի 4244 աշակերտ է մասնակցել

ՀՀ ԱԺ նախագահն ու Բրազիլի դեսպանը քննարկել են տնտեսական համագործակցության ընդլայնման հնարավորությունները

Երևանի քաղաքապետարանը քաղաքը մաքրող նոր փուշեկուլներ է ձեռք բերել

Ռուսաստանի և Ուկրաինայի փոխադարձ հարվածներից երկու կողմում գրանցվել են զոհեր և վիրավորներ

Գեղարքունիքի մարզում կաշառք տալու գործով կան կալանավորվածներ

Թուրքիան աջակցություն է հայտնել Հորդանան գետի Արևմտյան ափի իսրայելական բնակավայրերի հետ առևտուրը սահմանափակելու՝ 12 երկրների քայլերին