Կրետե կղզու մոտ անօրինական միգրանտներ տեղափոխող նավ է շրջվել․ կան տասնյակ անհետ կորածներ և 1 զոհ

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 14 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հունական Կրետե կղզու հարևանությամբ գտնվող Գավդոս կղզու մոտ շրջվել է անօրինական միգրանտներ տեղափոխող նավ։ Նախնական տվյալներով՝ աղետի հետևանքով 1 մարդ զոհվել է, 40 մարդ համարվում է անհետ կորած։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է Հունաստանի ERTNews հեռուստաընկերությունը։

Նշվում է, որ դեպքը տեղի է ունեցել դեկտեմբերի 14-ի վաղ առավոտյան։ Ձեռնարկվել է խոշոր փրկարարական գործողություն․ դեռևս անհայտ պատճառներով շրջված նավում գտնվողներից փրկվել է 37 մարդ։ Փրկարարական աշխատանքներում ներգրավված է առափնյա պահպանության երկու նավ, Հունաստանի ռազմաօդային և ռազմածովային ուժերի մեկական ուղղաթիռ։

Հեռուստաընկերությունը հայտնել է, որ նույն տարածքում իրականացվել է ևւս երկու փրկարարական գործողություն։ Գավդոս կղզուց 40 ծովային մղոն հարավ նկատվել է մեկ այլ նավ, որում եղել է 47 միգրանտ։ Նրանց կյանքը նույնպես վտանգված է եղել, սակայն փրկարարները կարողացել են բոլորին ապահով հասցնել Պալեոխորա նավահանգիստ։ 

Փրկարարական երրորդ գործողությունը տեղի է ունեցել Գավդոսից 28 ծովային մղոն հարավ, որտեղ նկատվել էր շուրջ 40 միգրանտի տեղափոխող նավ։  

Հայերեն

Գեղարքունիքի մարզպետը ֆրանսիական կողմի հետ քննարկել է մարզի գյուղատնտեսության ոլորտի զարգացման ծրագրերի ներդրման հնարավորությունները

Իտալիայի կառավարությունը բողոքի ակցիաների ֆոնին օգնություն է հատկացնում վարորդներին, ֆերմերներին և ձկնորսներին

Հոկտեմբերի 23-ի միջոցառումների անոնս

Միջազգային քրեական դատարանն արժանացել է ԵՄ Սախարովի մրցանակին

ԵՏՀ կոլեգիայի անդամը հույս ունի, որ հայկական արտադրանքի նկատմամբ ռուսական սահմանափակումների հարցը մոտ ժամանակներս կլուծվի

Սևանա լճում իշխանի պաշարներն աճում են, սիգի գնահատված պաշարը հասել է 4511 տոննայի

«Ղարս» մասնաճյուղի «Անի» էլեկտրացանցի նախկին տնօրենին մեղսագրվում է ընտրական իրավունքի ազատ իրականացմանը խոչընդոտելու նախապատրաստություն

Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն ընդունել է Հայաստանի գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանին

Ռազմական գործողություններին զուգահեռ Մոսկվան և Կիևը աճյուններ են փոխանակել

COP17. վայրի կենդանիների և հազվագյուտ բույսերի ապօրինի տեղափոխումը ՊԵԿ֊ի ուշադրության կենտրոնում