Հանրապետության 8 պոլիկլինիկաների շենքերը կփոխարինվեն նոր տիպային կառույցներով

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 13 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ տարբեր բնակավայրերում գործող 8 պոլիկլինիկաների շենքերը վերակառուցման փոխարեն կփոխարինվեն նոր, տիպային նորակառույցներով:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին լրագրողների հետ հանդիպմանը տեղեկացրեց  ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը:

Նրա պարզաբանմամբ՝ այդ հին շենքերը բարոյապես մաշված են և դրանց նոր շունչ, կոնցեպտ հաղորդելու արդյունքները գոհացուցիչ չեն:

«Մենք գնացինք նոր տիպային պոլիկլինիկաների նախագծմանը, և ամբուլատորիաների նոր կոնցեպտով նախագծային աշխատանքներն ու փորձաքննությունն արդեն ավարտվել է, ու հանձնել ենք Տարածքային զարգացման հիմնադրամին, որպեսզի շինարարական գործընթացները մեկնարկեն»,- մանրամասնեց Ավանեսյանը:

Գերատեսչության ղեկավարի խոսքով՝ այդ առումով տեղային մի քանի որոշումներ են կայացվել․ մասնավորապես, Աշտարակի բժշկական կենտրոնում մեկնարկած վերակառուցման աշխատանքների ընթացքում պարզվել է, որ շենքի հիմքերն այնպիսի վիճակում են, որ հավելյալ ամրացումների համար պահանջվող միջոցներն ու կառույցի շահագործման հնարավոր ժամանակահատվածը չեն արդարացնում բյուջետային միջոցների ծախսերը: Այդ պատճառով որոշում է ընդունվել շինարարությունը դադարեցնել, և ներկայում սկսվել է նոր շենքի նախագծի մշակումը:

Ըստ այդմ՝ հին շենքը կքանդվի և նորը կկառուցվի: Նույն տրամաբանությամբ փոփոխվել են  նաև Էջմիածնի ու Սիսիանի ԲԿ-ների նախագծերը:

Հայերեն

Գերմանիայում ձերբակալվել են Starlink-ի օբյեկտները հրկիզելու մեջ կասկածվող անձինք

Մարվեց և շրջանառության մեջ դրվեց COP17-ի թեմային նվիրված մեկ նամականիշով նոր գեղաթերթիկ

Air France-ը մինչև դեկտեմբերի 12-ը երկարաձգել է դեպի Էր Ռիադ իր չվերթների դադարեցումը

Ալբանիայում ընդդիմադիր պատգամավորները ծխարձակող պայթուցիկներով խափանել են խորհրդարանի աշխատանքը

Silicon Mountains 2026-ին ընդառաջ տեխնոլոգիական ոլորտի ներկայացուցիչները հանդիպել են լրագրողների հետ

Իսրայելում ցուցարարները պահանջել են արաբա-հրեական միասնության կառավարություն

Ռուբեն Ռուբինյանն ու Տոնե Կայզերը կարևորել ենք համագործակցությունը խորացնելու հեռանկարները

Ընթացիկ տարում Մոլդովայի համալսարաններ է ընդունվել 31 երկրից ավելի քան 2400 ուսանող. Moldpres

Հոկտեմբերի 30-ի միջոցառումների անոնս

ԱՀԿ-ն հայտնել է, որ Եմենում հակամարտության սրումից ի վեր զոհերի թիվը հասել է 1677-ի