Հայաստան

Աճյունների նույնականացման գործընթացը հիմնականում ավարտված է. Ավանեսյան

1 րոպեի ընթերցում

Աճյունների նույնականացման գործընթացը հիմնականում ավարտված է. Ավանեսյան

ԵՐԵՎԱՆ, 13 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։  Պատերազմների հետևանքով չնույնականացված աճյունների նույնականացման գործընթացը հիմնականում ավարտված է։  

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտարարեց ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը՝ պատասխանելով լրագրողի հարցին։

«Նիդեռլանդների հետ մեր համագործակցության բոլոր փուլերը ավարտել ենք։ Մասունքների վերջին փորձաքննություններն ավարտվել են և ամփոփվել։ Եթե խոսքը չի վերաբերում կոնկրետ դեպքի քրեական գործի շրջանակներում հավելյալ փորձաքննության անհրաժեշտությանը, ապա այս գործընթացը կարելի է համարել ավարտված։ Այո, կան մասունքներ, որոնք ԴՆԹ փորձաքննության ենթակա չեն։ Կան նույնականացված, բայց այս պահին չհուղարկավորված մասունքներ, և այս մասով աշխատանքները ծնողների, քննչական մարմինների, Պաշտպանության նախարարության հետ շարունակվում են»,- ասաց Ավանեսյանը։  

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում