Արարատ Միրզոյանը շնորհավորել է Լիտվայի ԱԳ նոր նախարարին ու հաջողություն մաղթել նրա նախորդին
3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 13 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը շնորհավորել է Բուդրիս Կեստուտիսին՝ Լիտվայի ԱԳ նախարարի պաշտոնը ստանձնելու առթիվ։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ՀՀ ԱԳ նախարարը գրառում է կատարել X-ի իր միկրոբլոգում։
Warm congratulations to newly appointed 🇱🇹FM @BudrysKestutis. Happy to continue working together towards further deepening 🇦🇲-🇱🇹 rels which have been elevated to qualitatively new level both bilaterally as well as w/🇪🇺 & NB8. Looking forward to our engagements! @LithuaniaMFA
— Ararat Mirzoyan (@AraratMirzoyan) December 13, 2024
«Ջերմ շնորհավորանքներս՝ Լիտվայի նորանշանակ արտաքին գործերի նախարար Բուդրիս Կեստուտիսին։ Ուրախ եմ շարունակել միասին աշխատել Հայաստան-Լիտվա հարաբերությունների հետագա խորացման ուղղությամբ, որոնք բարձրացվել են որակապես նոր մակարդակի ինչպես երկկողմ, այնպես էլ Եվրոպական միության ու Նորդիկ-Բալթիկ 8 երկրների հետ համագործակցության շրջանակներում: Անհամբեր սպասում ենք մեր ներգրավվածություններին»,-իր գրառման մեջ նշել է Արարատ Միրզոյանը:
Ավելի վաղ X-ի մեկ այլ գրառմամբ ՀՀ ԱԳ նախարարը հաջողություն էր մաղթել Լիտվայի նախկին ԱԳ նախարար Գաբրիելիուս Լանդսբերգիսին․ «Հարգելի Գաբրիելիուս Լանդսբերգիս, հարգելի բարեկամ, ժողովրդավարության և ազատության համար պայքարի իսկական ջատագով լինելն ամենահեշտ գործը չի եղել վերջին երեք տարիների ընթացքում։ Դուք շատ բան եք արել, և ես իսկապես գնահատում եմ Ձեր նվիրումն ու աջակցությունն իմ երկրին, և Ձեր դերը Հայաստան-Լիտվա կապերն էլ ավելի ամրապնդելու գործում»,-գրել է Արարատ Միրզոյանը՝ նրան հաջողություններ մաղթելով հետագա գործունեության մեջ։
Dear @GLandsbergis, dear friend, being a true advocate of democracy & fight for freedom has not been the easiest task during past three years. You have done a lot, & I truly appreciate your dedication & support to my country, & to making 🇦🇲-🇱🇹 ties even stronger. I wish you all… pic.twitter.com/w3lptVQ4Qk
— Ararat Mirzoyan (@AraratMirzoyan) December 13, 2024
Նախօրեին Լիտվայի արտաքին գործերի նախկին նախարար Լանդսբերգիսը հայտարարել էր, որ ավարտում է իր պաշտոնավարումը։