Գեղարքունիքի մարզի բոլոր ճանապարհները բաց են և երթևեկելի

1 րոպեի ընթերցում

ԳԱՎԱՌ, 13 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Գեղարքունիքի մարզում դեկտեմբերի 13-ի ժամը 12-ի դրությամբ բաց ու երթևեկելի են միջպետական, հանրապետական, մարզային ու համայնքային նշամակության բոլոր ճանապարհները։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի քաղաքաշինության, հողաշինության  և ենթակառուցվածքների կառավարման վարչությունից, դեկտեմբերի 12-ի երեկոյան տեղացած ձյան շերտը Սևանի և Ճամբարակի տարածաշրջաններում կազմել է 5-8, Գավառի, Մարտունիի և Վարդենիսի տարածաշրջաններում՝ 1-2, իսկ Վարդենյաց լեռնանցքի բարձրադիր հատվածներում՝ շուրջ 20 սմ։ Մարզի սպասարկող կազմակերպություններն անմիջապես սկսել են ավտոճանապարհների մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ, որոնք ընթացքի մեջ են։ Սևանի և Ճամբարակի տարածաշրջանների ավտոճանապարհների առանձին հատվածներում առկա է մերկասառույց։  

Հայերեն Русский

Գավառում անցկացվեց գեղանկարչական հերթական սիմպոզիումը

Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Երվանդ Քոչարի փողոցում

162 կարգապահական տույժ, 11 ծառայողի նկատմամբ կիրառվել է «ծառայության դադարեցում»․ ՆԳՆ Ներքին անվտանգության և հակակոռուպցիոն վարչության վերահսկողության արդյունքները

Գեղարքունիքի մարզի տնտեսություններում արդեն կուտակվել է 15 հազար 550 տոննա անասնակեր

Ադրբեջանում պահվող գերիների վերադարձի ուղղությամբ ամենօրյա աշխատանքը երբեք չի դադարում. ԱԺ նախագահ

Գեղարքունիքի մարզի բուժհաստատություններում 2026 թվականի հուլիս ամսին ծնվել է 97 երեխա

Հիմնանորոգվում է Գավառ քաղաքի Ազատություն փողոցի 1-ին նրբանցքը, 1-ին փակուղին և 4-րդ շենքի բակային տարածքը

Ֆրանսիայում անտառային հրդեհների բռնկման գործերով 375 մարդ է ձերբակալվել

Մարտունու մշակույթի կենտրոնում տեղի է ունեցել ազգային պարերի ուսուցման միջոցառում

Սևանա լճի մակարդակը նախորդ տարվա օգոստոսի սկզբի համեմատ բարձր է մնում 16 սանտիմետրով