ԳԱՎԱՌ, 13 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Գեղարքունիքի մարզում դեկտեմբերի 13-ի ժամը 12-ի դրությամբ բաց ու երթևեկելի են միջպետական, հանրապետական, մարզային ու համայնքային նշամակության բոլոր ճանապարհները։
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի քաղաքաշինության, հողաշինության և ենթակառուցվածքների կառավարման վարչությունից, դեկտեմբերի 12-ի երեկոյան տեղացած ձյան շերտը Սևանի և Ճամբարակի տարածաշրջաններում կազմել է 5-8, Գավառի, Մարտունիի և Վարդենիսի տարածաշրջաններում՝ 1-2, իսկ Վարդենյաց լեռնանցքի բարձրադիր հատվածներում՝ շուրջ 20 սմ։ Մարզի սպասարկող կազմակերպություններն անմիջապես սկսել են ավտոճանապարհների մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ, որոնք ընթացքի մեջ են։ Սևանի և Ճամբարակի տարածաշրջանների ավտոճանապարհների առանձին հատվածներում առկա է մերկասառույց։