Հայկական կոնյակի անկրկնելի համի ու բույրի հիմքում նաև բարձրորակ տակառներն են. տակառագործի մասնագիտական գաղտնիքները

4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 13 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայկական կոնյակի համ ու հոտի առանձնահատկություններն անհնար է պատկերացնել առանց կոնյակի արտադրության կարևորագույն և ամենաերկարատև փուլի (երբեմն մինչև 70 տարի և ավելի) գործընթացի՝ հնացման։ Հնացումը, ինչպես հայտնի է, պետք է տեղի ունենա միայն ու միայն կաղնե տակառներում, որոնց պատրաստելը թե՛ արհեստ է, թե՛ արվեստ։ 

«Արմենպրես»-ը բացահայտել է այս հետաքրքիր մասնագիտության գաղտնիքները՝ զրուցելով արդեն շուրջ 24 տարի Երևանի կոնյակի գործարանի տակառագործության բաժնի ղեկավար Արման Ղարիբյանի հետ:

Փորձառու վարպետի խոսքով՝ շնորհիվ կովկասյան կաղնու եզակի հատկանիշների` սպիրտը ձեռք է բերում անկրկնելի համ՝ արտահայտված չորամրգերի, համեմունքների, վանիլի և շոկոլադի բույրով:

«24 տարի է՝ աշխատում եմ Երևանի կոնյակի գործարանում: Սկզբում աշխատանքի եմ ընդունվել Արմավիրի մարզի մասնաճյուղում՝ որպես փայտամշակ: Այդ ժամանակ տակառափայտերը մշակում էինք ինքներս, քանի որ տակառագործը տակառի փայտերի հետ աշխատելիս՝ ամեն անգամ մի նոր բան է հայտնաբերում:

Տակառների արտադրման գործընթացը բարդ, բայց, միևնույն ժամանակ, շատ հաճել գործընթաց է և պահանջում է նաև հաշվարկներ. տակառագործը պետք է ունենա մաթեմատիկական  գիտելիքներ, որպեսզի կարողանա հաշվարկել տակառի չափերը, տակառատախտակի երկարությունը, տակառի անկյունները:

Տակառները պատրաստվում են Հայաստանի հյուսիսից բերվող հանրահայտ կովկասյան կաղնու փայտից: Ծառը պետք է առնվազն 70 տարեկան լինի: Սկզբում 2 տարի շարունակ փայտը չորացնում են, ապա ճղում են հյուսվածքների երկայնքով՝ տակառատախտակ ստանալու համար, որից էլ հավաքվում է տակառը: Յուրաքանչյուր վարպետ «շփվում» է տակառատախտակների հետ՝ լավագույն համադրությունը ստեղծելու համար»- պատմեց տակառագործը: 

Շարունակելով պատմությունը՝ վարպետը նշեց, որ այնուհետև ընտրված տակառատախտակները դրվում են հատուկ մետաղական կարկասի մեջ, որտեղ արդեն տակառի ապագա տեսքն է երևում: «Կիսաշրջազգեստ» պատրաստելիս չեն օգտագործում ո՛չ մեխ, ո՛չ սոսինձ, որովհետև սպիրտը պետք է կոնտակտի մեջ լինի բացառապես փայտի հետ: Դաբաղային նյութերը ակտիվացնելու համար, տակառագործը «կիսաշրջազգեստը» մոտեցնում և հարմարեցնում է միջին ուժգնության կրակին (խարկում է)

«Խարկելու շնորհիվ սպիրտը ոչ միայն զերծ է մնում թեփի տհաճ համից, այլ նաև ձեռք է բերում համի նրբագեղ երանգներ: Տակառագործն անընդմեջ վերահսկում է ամբողջ գործընթացը, որը կարող է տևել մինչև 2 ժամ: Խարկելու ընթացքում հատուկ հաստոցի օգնությամբ ստանում ենք տակառի կորությունը: Տակառի հիմքը պատրաստելուց հետո այն երկու կողմից փակվում է:  Տակառագործը մշակում է տակառը գոլորշիով, որպեսզի ստուգի տակառի հերմետիկությունը:

Տակառագործները ամրացնում են վերջին օղակները և Փյունիկ թռչունով դրոշմանշում տակառը: Արդեն պատրաստի տակառը միջինում կծառայի 80 տարի: Իր առաքելությունը կատարելուց հետո հին տակառը օգտագործում են նոր տակառներ խարկելու համար»,- ասաց տակառագործության բաժնի ղեկավարը: 

Նրա խոսքով՝ յուրաքանչյուր տակառի տարողությունը մոտ 400 լիտր է: Քանի որ կաղնեփայտը ծակոտկեն կառուցվածք ունի, մեկ տարվա պարունակությունից 2-4 %-ը գոլորշիանում է:  Այս բնական կորուստը կոնյակագործները պոետիկ անվանում են «հրեշտակների բաժին»: 

Լուսանկարիչ՝ Հայկ Բադալյան

Օպերատոր՝ Հովհաննես Մկրտչյան

Հայերեն

Կառավարությունը դատավորների էթիկայի և կարգապահական հանձնաժողովի բարեփոխումների նախագիծ է ներկայացրել

Պաղեստինը հայտնում է 24 ժամվա ընթացքում ավելի քան 20 պաղեստինցու մահվան մասին

Սերբիայի նախագահն ու Հունգարիայի վարչապետը կքննարկեն էներգետիկ անվտանգությանն ու ենթակառուցվածքներին վերաբերող հարցեր

Բաքուն պետք է ապահովի Ռուբեն Վարդանյանի արդար դատավարության իրավունքները. Amnesty International-ի արձագանքը

Հանրապետությունում առանձին շրջաններում սպասվում է ձյուն

Սիրիայի նոր իշխանությունները հույս ունեն, որ երկիրը կվերադառնա Արաբական պետությունների լիգա

Ադրբեջանի ԱԳ նախարարը թուրք գործընկերոջը տեղեկացրել է Հայաստանի հետ սահմանի սահմանազատման գործընթացի մասին

Լևոն Արոնյանը միջազգային հանրությանը կոչ է անում արձագանքել Ռուբեն Վարդանյանի կեղծ դատավարությանը

Թեհրանում Գերագույն դատարանի մոտ զինված հարձակում գործած անձն ինքնասպանություն է գործել. ներկայացվել են դեպքի մանրամասները

Լարսը փակ է բեռնատարների համար