Եվրոպա

Սերբիայի նախագահն ու Հունգարիայի վարչապետը կքննարկեն էներգետիկ անվտանգությանն ու ենթակառուցվածքներին վերաբերող հարցեր

1 րոպեի ընթերցում

Սերբիայի նախագահն ու Հունգարիայի վարչապետը կքննարկեն էներգետիկ անվտանգությանն ու ենթակառուցվածքներին վերաբերող հարցեր

Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը հայտարարել է, որ Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանի և արտգործնախարար Պետեր Սիյարտոյի՝ Բելգրադ կատարած այցի ընթացքում նախատեսվում է քննարկել էներգետիկ անվտանգության և ենթակառուցվածքային նախագծերը։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստի-ն՝ հղում կատարելով Բելգրադի սեփական թղթակցին։

Նշվում է, որ Հունգարիայի վարչապետն ու արտգործնախարարը Բելգրադ են ժամանել հունվարի 18-ին։

«Միշտ պատիվ և հաճույք է Բելգրադում հյուրընկալել մեր հունգարացի ընկերներ Վիկտոր Օրբանին և Պետեր Սիյարտոյին»,-նշել է Սերբիայի նախագահը: 

Սերբիայի նախագահի փոխանցմամբ՝ տեղի ունենալիք հանդիպումներում նախատեսվում է քննարկել ներկա աշխարհաքաղաքական և տարածաշրջանային խնդիրները, ինչպես նաև երկկողմ համագործակցության ամրապնդումը՝ նոր մարտահրավերներին լուծումներ գտնելու, ենթակառուցվածքային նախագծերի իրականացման և էներգետիկ անվտանգության հարցերն ուշադրության կենտրոնում պահելու համար։

 

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում