Միացյալ Նահանգներ

Tik Tok-ը նշել է ԱՄՆ-ում իր աշխատանքը շարունակելու պայմանը

1 րոպեի ընթերցում

Tik Tok-ը նշել է ԱՄՆ-ում իր աշխատանքը շարունակելու պայմանը

TikTok ընկերությունը հայտարարել է, որ հունվարի 19-ին կարող է դադարեցնել իր գործունեությունը ԱՄՆ-ում, եթե գործող նախագահ Ջո Բայդենի վարչակազմը չտրամադրի երաշխիքներ՝ ծառայության նկատմամբ նոր սահմանափակումներ կամ միջոցներ չկիրառելու վերաբերյալ։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ TikTok-ի պաշտոնական հայտարարության մեջ նշվում է․ «Եթե Բայդենի վարչակազմը անհապաղ չտրամադրի վերջնական հայտարարություն, որը բավարար կլինի ամերիկյան շուկայի հիմնական ծառայություններ մատուցողներին՝ հավաստիացնելով, որ TikTok-ի նկատմամբ միջոցներ չեն կիրառվի, մենք ստիպված կլինենք դադարեցնել մեր աշխատանքը հունվարի 19-ին»։

TikTok-ի նկատմամբ ԱՄՆ Գերագույն դատարանի կողմից նախկինում կայացված որոշումը, որը թույլատրում է հարթակի արգելքը, ստիպել է ծառայությանը դիմել այս քայլին։

TikTok-ը նշել է, որ ԱՄՆ-ում ունի ավելի քան 170 միլիոն օգտատեր, ինչը կազմում է երկրի բնակչության գրեթե կեսը։ Ծառայության փակումը կարող է լուրջ ազդեցություն ունենալ ինչպես օգտատերերի, այնպես էլ փոքր և միջին բիզնեսների համար, որոնք օգտագործում են հարթակը մարքեթինգի և կապի համար։

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում