Իրան

Թեհրանի Գերագույն դատարանի մոտ հրաձգության հետևանքով դատավորներ են սպանվել

1 րոպեի ընթերցում

Թեհրանի Գերագույն դատարանի մոտ հրաձգության հետևանքով դատավորներ են սպանվել

Իրանի մայրաքաղաք Թեհրանում հարձակվողը կրակ է բացել Գերագույն դատարանի կենտրոնակայանի մոտ, ինչի հետևանքով կան զոհեր։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է IRNA-ն՝ հղում կատարելով իրազեկ աղբյուրներին։

Աղբյուրի փոխանցմամբ՝ հրաձգության հետևանքով 2 դատավոր սպանվել է, իսկ երրորդը՝ վիրավորվել, երբ հարձակվողը կրակ է բացել Թեհրանի բանուկ հրապարակում՝ Գերագույն դատարանի շենքի մոտ։

Այլ մանրամասներ դեռևս չեն հաղորդվում։

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում