Մերձավոր Արևելք

Իսրայելի կենտրոնական հատվածում տագնապի ազդանշան է հնչել Եմենից հրթիռի պատճառով

1 րոպեի ընթերցում

Իսրայելի կենտրոնական հատվածում տագնապի ազդանշան է հնչել Եմենից հրթիռի պատճառով

Իսրայելի կենտրոնական շրջաններում օդային տագնապի ազդանշաններ են հնչել՝ նախազգուշացնելով հրթիռային սպառնալիքի մասին: 

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Իսրայելի բանակի մամուլի ծառայությունը հայտնել է, որ տագնապի պատճառը Եմենից արձակած հրթիռն է եղել։

«Մանրամասները հետաքննվում են»,-ասվում է հաղորդագրության մեջ։

Ինչպես ավելի ուշ պարզաբանել է բանակի մամուլի ծառայությունը՝ Իսրայելի ռազմաօդային ուժերը հաջողությամբ որսացել են հրթիռը։ Զոհերի և ավերածությունների մասին այս պահին տեղեկություններ չկան։

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում