Բլինքենն Անկարայում Էրդողանի հետ քննարկել է Սիրիայում տեղի ունեցող իրադարձությունները

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 13 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը Անկարայում հանդիպում է ունեցել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ։ Քննարկման թեման եղել են Սիրիայում տեղի ունեցող զարգացումները։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է ԱՄՆ պետքարտուղարության մամուլի ծառայությունը։

«Պետքարտուղար Բլինքենը քննարկել է ԱՄՆ-Թուրքիա տարածաշրջանային ուժեղ համագործակցությունը և մեր ընդհանուր շահը՝ աջակցելու սիրիացիների գլխավորությամբ և սիրիացիների մասնակցությամբ քաղաքական անցմանը՝ ունենալու հաշվետու և ներառական կառավարություն: Նա վերահաստատել է Սիրիայում բոլոր դերակատարների կողմից մարդու իրավունքները հարգելու, միջազգային մարդասիրական իրավունքը պահպանելու և խաղաղ բնակիչներին, ներառյալ փոքրամասնությունների անդամներին պաշտպանելու համար հնարավոր բոլոր քայլերը ձեռնարկելու կարևորությունը», - նշված է հաղորդագրության մեջ։

Բլինքենը նաև ընդգծել է բոլոր կարիքավորներին հումանիտար օգնության մատակարարումը հեշտացնելու կարևորությունը։

ԱՄՆ պետքարտուղարը նաև անհրաժեշտ է համարել, որ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ պայքարող կոալիցիան «շարունակի իրականացնել իր առաքելությունը»։

Էրդողանը և Բլինքենը քննարկել են նաև Գազայի հատվածում հրադադարի համաձայնագրի հասնելու անհրաժեշտությունը՝ ապահովելով պատանդների վերադարձը և պաղեստինցիներին հումանիտար մատակարարումները։

Թուրքիայի նախագահի՝ հասարակայնության հետ կապերի վարչությունը հանդիպման մասին հայտնել է, որ Էրդողանն ի սկզբանե հանդես է եկել Սիրիայի տարածքային ամբողջականության, միասնության և ունիտար կառուցվածքի օգտին։ Միևնույն ժամանակ Էրդողանը նշել է, որ Թուրքիան կանխարգելիչ միջոցներ կձեռնարկի Սիրիայում գործող ահաբեկչական կազմակերպությունների դեմ՝ հանում սեփական ազգային անվտանգության։ 

Հայերեն Русский

Գերմանիան Ուկրաինային «Patriot» ՀՕՊ համակարգերի համար հրթիռներ կփոխանցի Բունդեսվերի պահեստներից

ԱՄԷ-ում կարծում են, որ երկրներն իրավունք չունեն վճար սահմանելու Հորմուզի նեղուցով անցնելու համար

Բացահայտվել է դրամանենգության դեպք. 68-ամյա տղամարդը ձերբակալվել է

ՀՀ ՇՄ նախարարը մասնակցել է ՄԱԿ-ի «Կենսաբանական բազմազանության մասին» կոնվենցիայի «Կունմինգի երկխոսությունը»

ԱՄՆ-ն պատժամիջոցներ է սահմանել Իրանի ավիացիոն ոլորտի և դրա հետ փոխկապակցված կառույցների նկատմամբ

Տիգրան Մեծի պողոտան փակ է լինելու միջին նորոգման աշխատանքներով պայմանավորված

Պուտինն ու Թրամփը քննարկել են ԱՄՆ հատուկ բանագնացների՝ Մոսկվա և Կիև կատարած այցերի արդյունքները

Համագործակցություն՝ հանուն կրթության. Երեմյան ընկերությունների խումբը և Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանը ստորագրեցին հուշագիր

Հայաստանն առաջին անգամ մասնակցել է PISA միջազգային գնահատմանը

ՎԶԵԲ պարտատոմսերը ցուցակվել են Հայաստանի ֆոնդային բորսայում