Իրան

Մերձավոր Արևելքում իրադրության կարգավորման համար ԱՄՆ-ն պետք է վերադառնա փոխըմբռնման հուշագրին. Արաղչի

1 րոպեի ընթերցում

Մերձավոր Արևելքում իրադրության կարգավորման համար ԱՄՆ-ն պետք է վերադառնա փոխըմբռնման հուշագրին. Արաղչի

ԱՄՆ-ի վերադարձն Իսլամաբադի հուշագրով իր պարտավորությունների կատարմանը կարող է նպաստել Մերձավոր Արևելքում իրադրության կարգավորմանը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Իրանի արտգործնախարարության ղեկավար Աբբաս Արաղչին  ճապոնացի պաշտոնակից Տոշիմիցու Մոտեգիի հետ հեռախոսազրույցի ընթացքում։

«Լուծումը պարզ է։ Ամերիկյան կողմի վերադարձն իր պարտավորությունների կատարմանը և Իսլամաբադի փոխըմբռնման հուշագրի տակ ստորագրության պահպանմանը կստեղծի պայմաններ նորմալ իրադրությանը վերադառնալու համար», - մեջբերել է նրա խոսքն Իրանի արտգործնախարարությունը։

Արաղչին նաև Մոտեգիին տեղեկացրել է Հորմուզի նեղուցի վերաբերյալ Իրանի և Օմանի միջև բանակցությունների վերջին փուլերի մասին և հայտնել է նեղուցով նավերի անցման ժամանակավոր երթուղու որոշման շուրջ խորհրդակցություններում զգալի առաջընթացի մասին:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում