Աշխարհ

Ռյուտեն ՆԱՏՕ-ին կոչ է անում ուժեղացնել պաշտպանությունը

1 րոպեի ընթերցում

Ռյուտեն ՆԱՏՕ-ին կոչ է անում ուժեղացնել պաշտպանությունը

ԵՐԵՎԱՆ, 12 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն ասել է, որ ներկայումս Ռուսաստանի Դաշնությունից ուղղակի սպառնալիք չի տեսնում դաշինքի անդամներից որևէ մեկին ուղղված, սակայն կոչ է արել ուժեղացնել պաշտպանությունը։ Այդ մասին տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն։ 

«Ճիշտ է, որ այժմ Ռուսաստանի կողմից ուղղակի սպառնալիք չկա դաշինքի 32 անդամներից որևէ մեկին ուղղված», - ասել է Ռյուտեն Բրյուսելում կայացած համաժողովում:

Միևնույն ժամանակ, նա պնդել է, որ Ռուսաստանն ուժեղացրել է իր պաշտպանական արդյունաբերությունը և ենթադրաբար պատրաստվում է երկար առճակատման ոչ միայն Ուկրաինայի, այլև Արևմուտքի հետ, ինչի պատճառով Ռյուտեն ՆԱՏՕ-ի երկրներին կոչ է արել ուժեղացնել պաշտպանությունը և ավելի շատ ծախսել անվտանգության ապահովման վրա։ 

 

 

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում