Ռուսաստանի ԱԳՆ-ն երկրի քաղաքացիներին կոչ է արել չմեկնել ԱՄՆ

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 11 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը ռուսաստանցիներին կոչ է անում զերծ մնալ մասնավոր և աշխատանքային ուղևորություններից դեպի Միացյալ Նահանգներ և նրա դաշնակից երկրներ՝ ԱՄՆ իշխանությունների կողմից կամայական կալանավորման վտանգի պատճառով։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ճեպազրույցի ընթացքում։

«Պաշտոնական Վաշինգտոնի մեղքով փլուզման եզրին հայտնված ռուս-ամերիկյան հարաբերություններում աճող առճակատման համատեքստում մասնավոր կամ պաշտոնական պատճառներով Միացյալ Նահանգներ մեկնելը հղի է լուրջ վտանգներով», - Զախարովայի խոսքերն է մեջբերում «Ինտերֆաքս» գործակալությունը։

Զախարովան նշել է, որ գերատեսչությունը բազմիցս անդրադարձել է այս խնդրին, սակայն առաջին անգամ է, որ այդ հարցի վերաբերյալ ուղղակի դիմում է հնչում ԱԳՆ-ից։

Զախարովան ընդգծել է, որ Ռուսաստանի քաղաքացիներին ամերիկյան վիզաների տրամադրման «չափազանց խիստ և խտրական» ընթացակարգից զատ, «մեր հայրենակիցները բառի ուղիղ իմաստով վաղուց արդեն որսի օբյեկտ են դարձել ամերիկյան իշխանությունների, առաջին հերթին՝ ԱՄՆ հետախուզական ծառայությունների կողմից»։

ՌԴ ԱԳՆ խոսնակը նշել է, որ ԱՄՆ-ն տարբեր պատրվակներով, օրինակ՝ զբոսաշրջային առաջարկներով, գրավում է ռուսաստանցիներին, և երբ նրանք մեկնում են արտերկիր, «նշանակետի տակ հայտնված» ռուսաստանցիներին ձերբակալում են և հանձնում ԱՄՆ իրավասությանը։

«Այս առնչությամբ մենք խստորեն կոչ ենք անում գալիք տոներին շարունակել զերծ մնալ ոչ հրատապ ուղևորություններից դեպի Ամերիկայի Միացյալ Նահանգներ և նրա դաշնակից երկրներ, այդ թվում՝ առաջին հերթին Կանադա և, մի քանի բացառություններով, Եվրամիության երկրներ»,- ասել է Զախարովան։

Բացի այդ, ՌԴ ԱԳՆ-ն խորհուրդ է տալիս արտերկրում գտնվելու ընթացքում խուսափել իրավիճակներից, երբ կարող եք դառնալ «սադրանքի զոհ» կամ ձերբակալվել տեղական օրենքները խախտելու պատրվակով։ 

Հայերեն ქართული Русский

Գերմանիան Ուկրաինային «Patriot» ՀՕՊ համակարգերի համար հրթիռներ կփոխանցի Բունդեսվերի պահեստներից

ԱՄԷ-ում կարծում են, որ երկրներն իրավունք չունեն վճար սահմանելու Հորմուզի նեղուցով անցնելու համար

Բացահայտվել է դրամանենգության դեպք. 68-ամյա տղամարդը ձերբակալվել է

ՀՀ ՇՄ նախարարը մասնակցել է ՄԱԿ-ի «Կենսաբանական բազմազանության մասին» կոնվենցիայի «Կունմինգի երկխոսությունը»

ԱՄՆ-ն պատժամիջոցներ է սահմանել Իրանի ավիացիոն ոլորտի և դրա հետ փոխկապակցված կառույցների նկատմամբ

Տիգրան Մեծի պողոտան փակ է լինելու միջին նորոգման աշխատանքներով պայմանավորված

Պուտինն ու Թրամփը քննարկել են ԱՄՆ հատուկ բանագնացների՝ Մոսկվա և Կիև կատարած այցերի արդյունքները

Համագործակցություն՝ հանուն կրթության. Երեմյան ընկերությունների խումբը և Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանը ստորագրեցին հուշագիր

Հայաստանն առաջին անգամ մասնակցել է PISA միջազգային գնահատմանը

ՎԶԵԲ պարտատոմսերը ցուցակվել են Հայաստանի ֆոնդային բորսայում