Հօգուտ պետության կբռնագանձվի 25 միլիոն դրամ

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 11 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հակակոռուպցիոն դատարանը բավարարել է Դատախազության՝ պետական շահերի պաշտպանության լիազորության շրջանակում ներկայացված հայցապահանջը. Խ.Ա.-ից հօգուտ Հայաստանի Հանրապետության կբռնագանձվի 25 միլիոն 410 հազար դրամ՝ որպես պետությանը պատճառված վնասի գումար և 508 հազար դրամ՝ որպես պետական տուրքի գումար: 

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է Գլխավոր դատախազության տարածած հաղորդագրությունից, վճիռը մտել է օրինական ուժի մեջ: Վճռի կատարումն ապահովելու նպատակով կատարողական թերթն ուղարկվել է Հարկադիր կատարումն ապահովող ծառայություն:  

2022 թվականի մայիսի 18-ին Ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտում հարուցված (նախաձեռնված) և Քննչական կոմիտեի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնում քննված քրեական գործով (քրեական վարույթով) Խ.Ա.-ն ներգրավվել էր որպես մեղադրյալ՝ դիտավորությամբ առանձնապես խոշոր չափերի՝ 25 միլիոն 409 հազար դրամ հարկերը չհաշվարկելու և պետական բյուջե չվճարելու համար:

Դատախազը 2023 թվականի հոկտեմբերի 20-ին հաստատել էր Խ.Ա.-ի վերաբերյալ մեղադրական եզրակացությունը և վարույթի նյութերի հետ հանձնել իրավասու դատարան:

2024 թվականի ապրիլի 30-ին Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի որոշմամբ՝ քրեական հետապնդման վաղեմության ժամկետներն անցնելու հիմքով Խ.Ա.-ն ազատվել էր քրեական պատասխանատվությունից, վարույթը կարճվել էր, իսկ դատախազի կողմից ներկայացված գույքային հայցը թողնվել էր առանց քննության:

2024 թվականի հունիսի 12-ին, պետական շահերի պաշտպանության լիազորության շրջանակում, Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի դատախազության կողմից հայցադիմում էր ներկայացվել Հակակոռուպցիոն դատարան ընդդեմ Խ.Ա.-ի՝ հօգուտ պետության 25 միլիոն 409 հազար դրամ բռնագանձելու պահանջի մասին:

Հայերեն

Իսրայելը չի ​​նախատեսում դադարեցնել Flydubai-ի չվերթները. լրատվամիջոց

Հայաստանի ֆուտբոլի հավաքականը մեկնել է Կիպրոս

Լատվիայի նախագահը հայտնել է երկրում միջուկային զենք տեղակայելու պատրաստակամության մասին

Էստոնիայի ԱԳ նախարարը կողմ է արտահայտվել բալթյան նավահանգիստներով ռուսական հացահատիկի տարանցիկ տեղափոխման դադարեցմանը

Հարձակման հետևանքով վիրավորված Flydubai ընկերության ինքնաթիռի օդաչուն Հնդկաստանի քաղաքացի է. լրատվամիջոց

Եվրոպան պաշտպանության հարցում չափազանց շատ է կախված ԱՄՆ-ից. ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար

Քաղաքաշինության կոմիտեի նախագահը Շիրակի մարզպետի հետ շրջայց է կատարել մարզի շինարարական հրապարակներ

ՀՀ ԶՈՒ ավիացիոն ստորաբաժանումներն իրականացնելու են ուսումնամարզական թռիչքներ. ՊՆ-ն խնդրում է չանհանգստանալ

Եվրամիությունը կարող է իր միասնական շուկային հասանելիություն առաջարկել այս կազմակերպությանն անդամակցելու թեկնածու երկրներին

ՀՀ կապիտալի շուկայի զարգացումն ունի ավելի մեծ հնարավորություններ. Երևանում կայացավ կարևոր միջազգային համաժողով