Տնտեսություն

ԿԲ գնահատմամբ՝ Երևանում տրանսպորտի գների փոփոխությունը գնաճի վրա կարող է մինչև 0.5 տոկոս ազդեցություն ունենալ

1 րոպեի ընթերցում

ԿԲ գնահատմամբ՝ Երևանում տրանսպորտի գների փոփոխությունը գնաճի վրա կարող է մինչև 0.5 տոկոս ազդեցություն ունենալ

ԵՐԵՎԱՆ, 10 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանում տրանսպորտային ուղևորափոխադրման սակագների փոփոխությունը երկրում գնաճի վրա կարող է ունենալ մինչև 0.5 տոկոս ազդեցություն: 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ասուլիսում ասաց Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը:

«Մենք ակնկալում ենք, որ մաքսիմալ ազդեցությունը, որ կարող է մյուս տարվա ընթացքում տեսնենք տրանսպորտի գների փոփոխության հետևանքով, մինչ 0.5 տոկոսն է»,-ասաց Գալստյանը:

Երևանի ավագանու ընդունած որոշման համաձայն՝ 2025 թվականի հունվարի 1-ից կգործեն հասարակական տրանսպորտի ուղեվարձի նոր սակագներ:  Ըստ փոփոխության՝ չի գործելու 100 դրամ սակագինը, առաջարկվելու են տոմսայն փաթեթներ՝ օրինակ ամսական, տարեկան: Սահմանված են նաև որոշակի արտոնություններ: 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում