Թուրքիա

Էրդողանը հանդես է եկել Սիրիայի ամբողջականության օգտին

2 րոպեի ընթերցում

Էրդողանը հանդես է եկել Սիրիայի ամբողջականության օգտին

ԵՐԵՎԱՆ, 9 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ իր երկիրը խստորեն հետևում է միջազգային նորմերին և տեսակետ չունի Սիրիայի տարածքի վերաբերյալ, սակայն չի հանդուրժի այնտեղ ահաբեկչական կազմակերպությունների ակտիվացումը։

«Թուրքիան խստորեն պահպանել է միջազգային իրավունքի պահանջները սիրիական հակամարտության հենց սկզբից: Մենք կողմ ենք եղել Սիրիայում ազատությանը, երկխոսությանը, արդարությանը և անհապաղ խաղաղությանը: Չնայած սիրիական պետական ​​վարչակարգի թշնամական վերաբերմունքին, մենք պաշտպանել ենք սկզբունքը. Սիրիայի տարածքային ամբողջականության և միասնական կառուցվածքի վերաբերյալ մենք տեսակետներ չունենք, բայց մենք չենք հանդուրժի այնտեղ Քրդստանի աշխատավորական կուսակցության սիրիական մասնաճյուղերի ակտիվացումը։ Մենք ուշադիր հետևում ենք նրանց»,- ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «ՏԱՍՍ»-ը, Թուրքիայի կառավարության նիստից հետո ասել է Էրդողանը:

Նա նշել է՝ սիրիացիներն արդեն սկսել են Թուրքիայից վերադառնալ իրենց հայրենիք, և այդ գործընթացը կշարունակվի:

Սիրիայի հակակառավարական ուժերը դեկտեմբերի 8-ին առանց դիմադրության հանդիպելու գրավել են Դամասկոսը։ ՌԴ արտգործնախարարությունը հայտնել է, որ Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադը սիրիական հակամարտության մի շարք մասնակիցների հետ բանակցություններից հետո որոշել է հրաժարական տալ և լքել Սիրիան՝ հրահանգելով խաղաղ ճանապարհով փոխանցել իշխանությունը։    

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում