Գյումրիում նախնական ընտրությունների հարցումները իրականացնելու համար 5 խումբ է ձևավորվել

3 րոպեի ընթերցում

ԳՅՈՒՄՐԻ,  9 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ,  ԱՐՄԵՆՊՐԵՍ Գյումրի համայնքի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատարի նախնական ընտրության հարցումների անցկացման համար ձևավորվել է 5 խումբ: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, շրջիկ խմբերը պատահականության սկզբունքով այցելում են քաղաքի տարբեր թաղամասեր ու տներ: Ընտրություններն անցկացվում են դեկտեմբերի 8-ին, 9-ին և 10-ին:

«Քաղաքը պայմանականորեն բաժանել ենք հինգ մասի: Ունենք հինգ խումբ, որոնք աշխատում են: Տվյալ տարածքների փողոցների ընտրությունը կատարվում է վիճակահանությամբ, իսկ փողոցներում հարցումներն արդեն սոցիոլոգիական մեթոդներով են: Նշեմ, որ հարցումները՝ ամեն տնից մեկ քվե սկզբունքով են անցկացվում»,- դեկտեմբերի 9-ին լրագրողների հետ ունեցած ճեպազրույցի ժամանակ նշեց «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության փոխնախագահ Վահագն Ալեքսանյանը:

«Ասեմ, որ ընդհանուր պրոցեսը շատ սահուն է ընթանում: Մեկ-երկու աննշան միջադեպեր են տեղի ունեցել՝ խուլիգանականդ րսևորումներով, ինչ-որ խումբ փորձել է խոչընդոտել գործընթացը:  Ի դեպ, «Անկախ դիտորդ» հասարակական կազմակերպությունը դիտարկում է նախնական ընտրությունների ընթացքը»,-ավելացրեց պատասխանատուն՝ նշելով, որ շրջիկ խմբերի նկատմամբ կա առավելագույն վերահսկելիություն՝ ամբողջ գործընթացը տեսանկարահանվում է:

«Գործընթացն ամբողջովին կազմակերպվում է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության կողմից, և շրջիկ խմբի անդամները կուսակցության երիտթևի անդամներ են։ Գործընթացը վերահսկվում է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության կողմից: Մեր նպատակն ընտրությունը գյումրեցիների տներ տանելն է ու նրանց կարծիքը հարցնելը»,- նշեց ԱԺ «Քաղաքացիականպայմանագիր» խմբակցության քարտուղար ԱրթուրՀովհաննիսյանը՝ կրկնելով, որ սա բուն ընտրական գործընթաց չէ՝ ընտրական օրենսգրքով համակարգվող, այլ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության կողմից նախաձեռնված գործընթաց է, որի արդյունքում քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատար կնշանակվի, իսկ համապատասխան ժամկետներից հետո էլ տեղի կունենան ավագանու արտահերթ ընտրություններ: 

«Քվեատուփերը կնիքված են և չեն բացվում, պահվում են կուսակցության գրասենյակում, տեսահսկվում են: Բոլոր քվեատուփերը բացվում են գործընթացի ավարտին»,-հավելեց Արթուր Հովհաննիսյանը:

Քվեարկությունները կավարտվեն և արդյունքները կամբողջացվեն դեկտեմբերի 10-ին: Թեկնածուները յոթն են՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամներ և համախոհներ՝ Լևոն Անանյան, Դավիթ Առուշանյան, Շավարշ Արամյան, Էմմա Բարսեղյան, Սարիկ Մինասյան, Վահագն Մկրտչյան, Կարեն Սարուխանյան: 

Հայերեն Русский

Արման Թաթոյանը համոզված է, որ հզոր պետություն ունենալու հիմքում հզոր գիտությունն է

Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտությունն ավարտված է. Մարկո Ռուբիո

ԱՄՆ միջազգային զարգացման ֆինանսական կորպորացիան հավանություն է տվել ԹՐԻՓՓ-ի զարգացման ընկերության հիմնմանը

Ավստրալիան 3,2 միլիոն դոլար կտրամադրի Աֆրիկայում էբոլայի բռնկման դեմ պայքարի նպատակով

Արմավիրում փոխվում են ջրագծերը, կառուցվում են ճանապարհներ և մանկապարտեզներ․ համայնքը շարունակում է զարգացման ծրագրերը

Լեհաստանը սահմանափակել է օդային երթևեկությունը Բելառուսի և Ուկրաինայի հետ սահմանների երկայնքով

Ֆրանսիայի նախագահի բանագնացը Լիբանանում կքննարկի ՄԱԿ-ի խաղաղապահների փոխարինման հարցը

Գազայում իսրայելական հարձակումներից 9 մարդ է զոհվել

Հայաստան-Ղազախստան ֆուտբոլային հանդիպումը կսպասարկի կիպրական մրցավարական անձնակազմը

ԵՄ-ն լրացուցիչ աջակցություն կտրամադրի Հայաստանին՝ ՌԴ-ի կողմից հայկական ապրանքների ներմուծման սահմանափակումների ֆոնին