Թուրքիայում ռազմական ուղղաթիռի կործանման հետևանքով կա 6 զոհ

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 9 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Թուրքիայի հարավում գտնվող Իսպարտայի նահանգում ռազմական ուղղաթիռի կործանման հետևանքով 6 մարդ է զոհվել։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով Թուրքիայի պաշտպանության նախարարությունը։

Ռազմական ուղղաթիռը ուսումնամարզական թռիչք էր իրականացնում և կործանվել է Կեչիբորլուի շրջանում՝ բենզալցակայանի մոտ։ Ավելի վաղ Թուրքիայի ՊՆ-ն հայտնել էր հինգ զինվորականի զոհվելու և մեկի հոսպիտալացման մասին։

«Ուղղաթիռի վթարի հետևանքով ծանր վիրավորված և հոսպիտալացված զինծառայողը մահացել է», - ասված է ՊՆ մամուլի հաղորդագրությունում։

Գերատեսչության տվյալներով՝ կործանվել է ամերիկյան Bell UH-1 Iroquois ուղղաթիռը։

Հայերեն Türkçe

Նոյեմբերի 10-ի միջոցառումների անոնս

Թուրքիայի ներկայիս իշխանությունները փորձում են պոլսահայ համայնքի հետ խնդիրներ չունենալ. Նաիրա Մկրտչյան

Գերմանիայի կանցլեր Մերցի կուսակցությունը երկրի նախագահի պաշտոնում առաջադրել է Իլզե Այգներին

Բուլղարիայի INSAIT ինստիտուտը մեկնարկում է ԱԲ-ի միջոցով դեղամիջոցների հայտնաբերմանն ուղղված նոր հետազոտական ​​ծրագիր. BTA

Լավրովը ողջունել է, որ ՌԴ-ի և Ուկրաինայի միջև բանակցություններում առաջին պլան են բերվել հավաքական անվտանգության հարցերը

Երևանը վստահեցրել է Թեհրանին, որ TRIPP-ը չի փոխի տարածաշրջանի աշխարհաքաղաքականությունը. Իրանի ԱԳՆ

ՀՀ ԿԲ. թանկարժեք մետաղների գներ և փոխարժեքներ - 09/11/26

Ասիական ինդեքսները նվազել են - 09/11/26

ԵՄ-ն կգործարկի հատուկ արտակարգ մեխանիզմ՝ Կիևի հրատապ կարիքները հոգալու համար

ՀՀ դեսպանությունը Քուվեյթի առաջատար զբոսաշրջային ընկերություններին ներկայացրել է Հայաստանի զբոսաշրջային հնարավորությունները