Վարդենիս համայնքում հիմնվում է սառնարանային տնտեսություն և կարտոֆիլի ֆրիի ու օսլայի գործարան

5 րոպեի ընթերցում

ԳԱՎԱՌ, 9 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքի Լուսակունք գյուղի տարածքում «Մուլտիագրովեյ» կազմակերպության կողմից հիմնվում է սառնարանային տնտեսություն և կարտոֆիլի ֆրիի ու օսլայի գործարան։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց  «Մուլտիագրովեյ» կազմակերպության  գլխավոր տնօրեն Սերգե Սերգեյանը, ներդրումային ծրագրի արժեքը կազմում է  30 միլիոն եվրո, որն ամբողջությամբ հատկացնում է Գագիկ Ծառուկյանը։ Նախատեսված գումարի կեսը՝ 15 միլիոն եվրոն, ծախսվում է Վարդենիսի սառնարանային տնտեսության, կարտոֆիլի ֆրիի ու օսլայի գործարանի հիմնման, մնացած 15 միլիոն եվրոն՝ Արարատի մարզի Հովտաշատ գյուղում նմանատիպ կառույց հիմնելու ուղղությամբ։ 2 միլիարդ դրամն արդեն իրացվել է 6680 քմ մակերես ունեցող ընդհանուր կառույցի ստեղծման համար, որտեղ առանձնացված են արտադրական, մթերային, փաթեթավորման և սառնարանային տնտեսության տարածքները։ Սառնարանային տնտեսությունը լիովին պատրաստ է շահագործման, իսկ կարտոֆիլի վերամշակման սարքավորումներն արդեն պատվիրված են և կտեղադրվեն հաջորդ տարի։ Ընդհանուր ծախսն այստեղ կկազմի շուրջ 6 միլիարդ 15 միլիոն դրամ։ 

«Մեր կազմակերպությունը Վարդենիս համայնքում նորագույն տեխնոլոգիաներով 250 հեկտար հողտարածք  է մշակում՝ արտադրելով ցորեն, գազար, բազուկ, կարտոֆիլ։ Դրան զուգահեռ նախաձեռնել ենք ներդրումային այս խոշոր ծրագիրը, որով կկարողանանք մուտք գործել միջազգային շուկա ու դառնալ մրցունակ գյուղատնեսական ոլորտում առաջատար շատ երկրների կողքին։ Ծրագիրը շատ հավակնոտ է։ Արդեն պատրսատ է սառնարային տնտեսությունը, որը զբաղեցնում է 3000 քմ մակերես։ Ստեղծել ենք նաև մթերման կայան ՝ եվրաստանդարտներին համապատասխան փաթեթավորման ավտոմատացված սարքավորումներով։ Մթերելու ենք տարածքի տնտեսությունների գյուղարտադրանքը, որը մինչ արտահանումը պահպանվում է սառցախցիկներում։ 

Կարտոֆիլի ֆրիի և օսլայի արտադրամասը պատրաստ կլինի շահագործման մինչև 2025 թվականի աշնանը՝ մինչև բերքահավաքի սկիզբը, որպեսզի գյուղացիական տնտեսությունները կարողանան լուծել բերքի իրացման խնդիրը, որը գրեթե միշտ ծառացած է եղել թե մանր, թե խոշոր տնտեսությունների առջև։ Եթե ամեն ինչ գնա իր հունով ու արդարանան մեր սպասելիքները, ապա մենք կարտոֆիլի վերամշակման նոր գործարան կստեղծենք Հովտաշատում, ինչի արդյունքում կկարողանանք կազմակերպել նաև Հայաստանի այլ մարզերի բերքի մթերումն ու իրացումը։ Այստեղ ծրագիրը նախատեսում ենք սկսել 2025 թվականին և ավարտին հասցնել մինչև 2028 թվականը։ Կարտոֆիլի արտադրությունը խթանելու նպատակով մենք 2023 թվականին Գերմանիայից ներմուծել ենք Ե և Ա դասի 9 տեսակի կարտոֆիլի բարձրորակ սերմացու, որոնց վերարտադրությունը շարունակվել է ինչպես մեր հողատարածքում, այնպես էլ տարածքի խոշոր կամ մանր տնտեսություններում։ Այս սերմերն արդեն ապահովել են բարձր բերքատվություն՝ որակյալ արտադրողականությամբ։  

Ինչ խոսք, Վարդենիսում հիմնադրված մեր գործարանը մեծապես խթանելու է գյուղատնտեսության զարգացումն ու արդիականացումը, նպաստելու է մշակվող հողատարածքների ընդլայնմանը, նոր աշխատատեղերի ստեղծմանը, նոր մշակաբույսերի կիրառմանը, գյուղարտադրանքի ծավալների կտրուկ աճին։ Այլ խոսքով, առաջիկա մի քանի տարիների ընթացքում Վարդենիսում ու Գեղարքունիքի մարզի մյուս համայնքներում գյուղատնտեսությունը նկատելի վերելք կապրի, կդառնա տնտեսությունների համար կայուն եկամուտներ ապահովող միջոց՝ կանխելով գործազրկությունն ու արտագաղթը։ Սա հենց այն ծրագիրն է, որը մեր հայրենի գյուղատնտեսության ոլորտում  միանգամից ու կտրուկ կշտկի անելանելի թվացող ծանր իրավիճակը՝ բեկելով զարգացման ընթացքը հողագործության, անասնապահության, վերամշակող արտադրությունների, նորագույն տեխնոլոգիաների կիրառման ու այլ  ճյուղերում։ Ծրագիրը ռիսկային է, քանի որ այն ներդրվում է սահմանամերձ գոտում, սակայն մենք հաստատակամ ենք մեր ձեռնարկներում, հայրենի տնտեսությունը բարձրացնելու և զարգացնելու, հայրենիքը շենացնելու ու հզորացնելու մեր նպատակներում»,-ներկայացրեց Սերգե Սերգեյանը։

Հայերեն

Շախմատի կանանց և տղամարդկանց առաջնություններում կայացել են 5-րդ տուրի պարտիաները

Անտոնիո Գուտերեշը խոստացել է մինչև հունվարի 27-ը հասնել իսրայելական զորքերի դուրսբերմանը հարավային Լիբանանից

Իսպանիայի հանգստավայրում լեռնադահուկային վերելակի վթարի հետևանքով տուժել է առնվազն 30 մարդ

Կառավարությունը վերանայում է նախադպրոցական ուսումնական հաստատություններում երեխաների սննդի հիգիենիկ պահանջները

Երևանի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը քննարկել է քաղաքացիների բողոքները միասնական տոմսային համակարգի վերաբերյալ

Հունվարի 20-ի միջոցառումների անոնս

ՀՀ էկոնոմիկայի նախարարը մասնակցել է Պարենի և գյուղատնտեսության միջազգային ֆորումին

Կառավարությունը մետալուրգիական ոլորտի ընկերությունների համար նոր աջակցություն է նախատեսում

Վահրամ Սահակյանի նկատմամբ քրեական վարույթ է նախաձեռնվել

Կառավարությունը նախատեսում է երկարաձգել տարկետման տրամադրման համար դիմումների ընդունման ժամկետը