Ինչպես ականատես եղանք, մեր ավանդական գործընկերների հետ փոխգործակցությունը միշտ չէ, որ օգտակար էր․ Կոստանյան

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 7 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը ներկայացրել է Հայաստանի արտաքին քաղաքական առաջնահերթությունները՝ նշելով, որ հիմա Հայաստանի նպատակը մի փոքր այլ է՝ միտված արտաքին քաղաքականության դիվերսիֆիկացմանը։  

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը թեմային անդրադարձել է «Մանամայի երկխոսության» շրջանակներում կայացած պանելային քննարկման ժամանակ։ 

«Մեր քաղաքականությունը շատ պարզ է, դրա երկու հիմնական ուղղությունները հետևյալն են. առաջին ուղղությունը մեր հարաբերություններն են մեր հարևանների հետ: Մենք ունենք չորս հարևան՝ Վրաստան, Իրան, Ադրբեջան և Թուրքիա: Եվ մենք հավատում ենք, որ պետք է ունենանք չորս հարևանների հետ առնվազն բարիդրացիական հարաբերություններ: Իսկ մեր արտաքին քաղաքականության առաջնահերթությունների երկրորդ շերտը մեր արտաքին քաղաքականության դիվերսիֆիկացումն է: Ինչպես ականատես եղանք, մեր ավանդական գործընկերների հետ փոխգործակցությունը միշտ չէ, որ օգտակար էր: 

Ներկայումս մեր արտաքին քաղաքականության նպատակը մի փոքր այլ է, և եթե հակիրճ ձևակերպենք, դրա նպատակը կլինի պաշտպանել մեր ինքնիշխանությունը, տարածքային ամբողջականությունը, մեր սահմանների անխախտելիությունը, նաև ժողովրդավարությունը: Եվ հիմա մենք փորձում ենք զարգացնել մեր գործընկերների հետ հարաբերությունները՝ մտքում պահելով այս ընկալումը»,- նշել է Կոստանյանը:

Հայերեն English Français

Կենսաչափական նոր համակարգի ներդնումը նաև պետության թռիչքաձև զարգացման նոր նշաձող սահմանելու մասին է․ ՀՀ ՆԳ նախարար

Ֆրանսիայի օրենսդիրները հաստատել են մանկապիղծների ցմահ ազատազրկման մասին նախաձեռնությունը

Հայաստանի բասկետբոլի մինչև 18 տարեկանների ընտրանին հաղթանակով է մեկնարկել ԵԱ-ում

ԱՄՆ նախագահն անհրաժեշտության դեպքում պատրաստ է կապ հաստատել «Հեզբոլլահի» հետ

Թրամփը չի բացառում իրանական ենթադրյալ միջուկային օբյեկտին հարված հասցնելը

ԱՄՆ-ն առայժմ շահագրգռված չէ Իրանի հետ հանդիպմամբ. Դոնալդ Թրամփ

Կարեն Կարագուլյանը կխաղա օսկարակիր արտիստների մասնակցությամբ «Պոզիտանո» ֆիլմում

Քուվեյթը հայտնել է իրանական հարվածների հետևանքով ենթակառուցվածքներին հասցված վնասի մասին

Ադրբեջանի և Գերմանիայի համագործակցությունը կընդլայնվի էներգետիկայի, տրանսպորտի և ներդրումների ոլորտներում.Ալիև

ԿԸՀ-ն Նարեկ Կարապետյանի նկատմամբ քրեական հետապնդման հարցի քննարկումը հետաձգել է մինչև հուլիսի 22-ը