Քաղաքականություն

Հայաստանը մտահոգված է Հալեպում տիրող իրավիճակով

2 րոպեի ընթերցում

Հայաստանը մտահոգված է Հալեպում տիրող իրավիճակով

ԵՐԵՎԱՆ, 7 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանը շատ մտահոգված է Հալեպում տիրող իրավիճակով: 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ «Մանամայի երկխոսության» շրջանակներում պանելային քննարկման ժամանակ այս մասին ասել է ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը։ 
 
«Այսօր Հայաստանը շատ մտահոգված է Հալեպում տիրող իրավիճակով: 2010-ական թվականներից Սիրիայում հակամարտության բռնկումից ի վեր, Հայաստանն այն սակավաթիվ երկրների շարքին էր պատկանում, որը շարունակում էր դիվանագիտական ներկայություն ունենալ Սիրիայում, մասնավորապես Հալեպում»,- հայտարարել է Վահան Կոստանյանը:

Նոյեմբերի 27-ին մի շարք երկրներում ահաբեկչական ճանաչված «Հայաթ Թահրիր աշ-Շամ» խմբավորման մեջ մտնող ուժերը խախտել են ապաէսկալացման համաձայնագիրը և հարձակվել են Հալեպի և Իդլիբի նահանգների վրա։ Գրոհայինները գրավել են Հալեպը և նրա շրջակայքը՝ ներառյալ միջազգային օդանավակայանը և Քուվեյրիս ռազմական օդանավակայանը։ Դեկտեմբերի 6-ին հայտնի դարձավ, որ գրոհայինները գրավել են նաև Համան և առաջ են շարժվում դեպի երկրի հարավ։ «Հայաթ Թահրիր աշ-Շամ» խմբավորման ղեկավար Աբու Մոհամմադ ալ Ջոլանին CNN-ին տված հարցազրույցում հայտարարել էր, որ իրենք նպատակը Սիրիայի նախագահ Բաշար ալ Ասադի վարչակարգի տապալումն է։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում