Կարմիր Խաչի Միջազգային կոմիտեի անդամներն այցելել են Վարդենիս համայնք

3 րոպեի ընթերցում

ԳԱՎԱՌ, 7 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Վարդենիս համայնքի ղեկավար Ահարոն Խաչատրյանն ընդունել է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի պատվիրակության ներկայացուցիչներ Ավետիք Փաշայանին, Նարինե Քոչարյանին և Մհեր Նաղդալյանին։

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկացավ Վարդենիսի համայնքապետարանի աշխատակազմից, կողմերը քննարկել են 2024 թվականին իրականացված ծրագրերի արդյուքները, ընթացքի մեջ գտվող և առաջիկայում նախատեսված ծրագրերի իրականացման հետ կապված հարցեր։  

«ԿԽՄԿ-ի հետ սերտ համագործակցության արդյունքում 2024 թվականին Վարդենիս համայնքի բնակավայրերում իրականացվել են մի շարք ծրագրեր։ 

Կութ, Նորաբակ, Ազատ բնակավայրերի բուժամբուլատորիաների տանիքներին տեղադրվել են արևային ֆոտովոլտային կայաններ։ Կախակն բնակավայրի 18 տնային տնտեսություններ միկրոտնտեսական ծրագրով յուրաքանչյուրը ստացել են մինչև 700,000 դրամ գումար և գնել են անասուններ և սարքավորումներ գյուղատնտեսական մեքենաների համար։

Վերանորոգվել են Ախպրաձոր և Կախակն բնակավայրի 4 բնակիչների բնակարաններ։

Ջաղացաձոր բնակավայրի 24 տնային տնտեսություններ ստացել են 130 000-ական դրամներ՝ վառելանյութ գնելու նպատակով։ Վերին Շորժա բնակավայրի 11 ընտանիքներ ստացել են հատուկ ցեղատեսակի ոչխարներ։

Ախպրաձոր բնակավայրի 54 և Կուտական բնակավայրի 47 տնային տնտեսություններ մինչև 2 հեկտար հողատարածքի համար ստացել են առաջին վերարտադրության աշնանացան ցորեն։

Հոգեբանական աջակցություններ են տրվել 20 բնակավայրի 500 բնակիչների։

Շատվան բնակավայրի տիպային բուժկետի շինարարական աշխատանքներն ավարտման փուլում են։

Վարդենիս համայնքի չորս խորքային հորերի հին պոմպերը փոխարինվել են նորերով։

Ներկայացվել և քննարկվել են 2025 թվականին նախատեսված ծրագրերի վերաբերյալ մի շարք հարցեր։ Ինչպես տեսնում եք, բոլոր ծրագրերը թիրխային են, նպատակային ու օգնել են մարդկանց՝ հաղթահարելու աղքատությունն ու մնացած կարիքները, գտնելու աշխատանքով սեփական եկամուտներ ստեղծելու հնարավորությունը, բարելավելու կենսական պահանջները»,-նշեցին Վարդենիսի համայնքապետարանի աշխատակազմից։ 

Համայնքի ղեկավարը շնորհակալություն է  հայտնել, ինչպես նաև հայտնել իր գոհունակությունը՝ արդյունավետ համագործակցության և իրականացված ծրագրերի համար։

Հայերեն

Շախմատի կանանց և տղամարդկանց առաջնություններում կայացել են 5-րդ տուրի պարտիաները

Անտոնիո Գուտերեշը խոստացել է մինչև հունվարի 27-ը հասնել իսրայելական զորքերի դուրսբերմանը հարավային Լիբանանից

Իսպանիայի հանգստավայրում լեռնադահուկային վերելակի վթարի հետևանքով տուժել է առնվազն 30 մարդ

Կառավարությունը վերանայում է նախադպրոցական ուսումնական հաստատություններում երեխաների սննդի հիգիենիկ պահանջները

Երևանի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը քննարկել է քաղաքացիների բողոքները միասնական տոմսային համակարգի վերաբերյալ

Հունվարի 20-ի միջոցառումների անոնս

ՀՀ էկոնոմիկայի նախարարը մասնակցել է Պարենի և գյուղատնտեսության միջազգային ֆորումին

Կառավարությունը մետալուրգիական ոլորտի ընկերությունների համար նոր աջակցություն է նախատեսում

Վահրամ Սահակյանի նկատմամբ քրեական վարույթ է նախաձեռնվել

Կառավարությունը նախատեսում է երկարաձգել տարկետման տրամադրման համար դիմումների ընդունման ժամկետը