Հանրապետությունում օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 7 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հանրապետության տարածքում դեկտեմբերի 7-ի և 9-ի ցերեկը, 10-11-ին, 12-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Դեկտեմբերի 8-ի և 12-ի ցերեկը,  9-ի գիշերն առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում՝ ձյան տեսքով։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը:

Քամին հյուսիսարևելյան 2-5մ/վ։ Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։

Երևան քաղաքում դեկտեմբերի 7-ի և 9-ի ցերեկը, 10-11-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Դեկտեմբերի 8-ի երեկոյան ժամերին և 9-ի գիշերը, 12-ի ցերեկը սպասվում են թույլ տեղումներ, քաղաքի բարձրադիր գոտում՝ ձյան տեսքով։

Հայերեն Русский