ԵՐԵՎԱՆ, 6 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Թուրքիայի նախկին արտգործնախարար Ֆերիդուն Սինիրլիօղլուն նշանակվել է Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպության (ԵԱՀԿ) գլխավոր քարտուղար։ Այս մասին հայտնել է ԵԱՀԿ գործող նախագահ, Մալթայի արտաքին գործերի նախարար Յան Բորգը՝ գրառում կատարելով X-ի իր միկրոբլոգում։
«Ֆերիդուն Սինիրլիօղլուն (Թուրքիա) նշանակվել է ԵԱՀԿ գլխավոր քարտուղար»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշված է Բորգի գրառման մեջ։