Միացյալ Նահանգներ

ԱՄՆ-ն խոստանում է 2025-ի հունվարին Ուկրաինային տրամադրել մեծաքանակ ռազմական աջակցություն

1 րոպեի ընթերցում

ԱՄՆ-ն խոստանում է 2025-ի հունվարին Ուկրաինային տրամադրել մեծաքանակ ռազմական աջակցություն

ԵՐԵՎԱՆ, 6 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության խորհրդական Ջեյք Սալիվանը հանդիպել է Ուկրաինայի նախագահի աշխատակազմի ղեկավար Անդրեյ Երմակի հետ և խոստացել Ուկրաինային տրամադրել մեծաքանակ ռազմական աջակցություն։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է բրիտանական Guardian թերթը։

Հանդիպման ընթացքում, որը տևել է ավելի քան մեկ ժամ, Սալիվանը հաստատել է, որ ԱՄՆ-ը Ուկրաինային կտրամադրի հարյուր հազարավոր հավելյալ հրետանային արկեր, հազարավոր հրթիռներ, հարյուրավոր զրահատեխնիկայի միավորներ։

Այս ռազմական մատակարարումները նախատեսվում է իրականացնել 2025 թվականի հունվարի կեսին։

 

 

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում