Քաղաքականություն

ՀՀ ԱԺ նախագահը հանդիպել է Եվրոպական միությունում, Եվրոպայում և Հայաստանում Կանադայի հատուկ բանագնացի հետ

1 րոպեի ընթերցում

ՀՀ ԱԺ նախագահը հանդիպել է Եվրոպական միությունում, Եվրոպայում և Հայաստանում Կանադայի հատուկ բանագնացի հետ

ԵՐԵՎԱՆ, 5 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը դեկտեմբերի 5-ին ընդունել է Եվրոպական միությունում, Եվրոպայում եւ Հայաստանում Կանադայի հատուկ բանագնաց Ստեֆան Դիոնին:

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ԱԺ-ի տարածած հաղորդագրությունից, կողմերը քննարկել են հայ-կանադական հարաբերությունների օրակարգին վերաբերող հարցերի լայն շրջանակ, այդ թվում՝ միջխորհրդարանական համագործակցությանը վերաբերող տարբեր հարցեր: Այս համատեքստում զրուցակիցները կարեւորել են Կանադայի խորհրդարանական կենտրոնի հետ համատեղ իրականացվող ծրագրերը, որոնց շրջանակում Կանադայի եւ Հայաստանի խորհրդարանների աշխատակազմերի միջեւ տեղի են ունենում փորձի փոխանակման աշխատանքներ՝ ապահովելով երկու երկրների խորհրդարանների աշխատակազմերի լայն համագործակցությունը:

Հանդիպմանն անդրադարձ է կատարվել նաեւ տարածաշրջանային զարգացումներին, խաղաղության պայմանագրին վերաբերող եւ երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի:

Կարդացեք հոդվածը` EnglishFrançaisРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում