Եվրոպա

ՀՀ ԱՍՀ նախարարը Լոնդոնում հանդիպել է Թոնի Բլերի գլոբալ փոփոխությունների ինստիտուտի և Օքսֆորդի Էլլիսոնի տեխնոլոգիական ինստիտուտի ներկայացուցիչների հետ

2 րոպեի ընթերցում

ՀՀ ԱՍՀ նախարարը Լոնդոնում հանդիպել է Թոնի Բլերի գլոբալ փոփոխությունների ինստիտուտի և Օքսֆորդի Էլլիսոնի տեխնոլոգիական ինստիտուտի ներկայացուցիչների հետ

ԵՐԵՎԱՆ, 5 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորություն կատարած աշխատանքային այցի շրջանակում Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը հանդիպում է ունեցել Թոնի Բլերի գլոբալ փոփոխությունների ինստիտուտի (TBI) և Օքսֆորդի Էլլիսոնի տեխնոլոգիական ինստիտուտի ներկայացուցիչների հետ։

 «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ՀՀ ԱՍՀ նախարարությունից հայտնում են, որ TBI քաղաքականության գլխավոր ռազմավարագետ և գործադիր ղեկավարության թիմի անդամ Բենդիկտ Մեյկոն Կունիի, կազմակերպության Հարավային և Արևելյան Եվրոպայի տարածաշրջանային տնօրեն Նիկոլաս Դունեյսի և Օքսֆորդի Էլլիսոնի տեխնոլոգիական ինստիտուտի առողջապահության և տնտեսական քաղաքականության տնօրեն Ինես Հասանի հետ հանդիպման ընթացքում քննարկվել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր։ Հանդիպմանը մասնակցել է նաև ԱՍՀ նախարարի տեղակալ Դավիթ Խաչատրյանը։

Զրույցի առանցքում հիմնականում եղել է ՀՀ ժողովրդագրական իրավիճակի բարելավման 2024-2040 թթ․ ռազմավարությունը. պայմանավորվածություն է ձեռք բերվել համատեղ քննարկել, մշակել և իրականացնել պիլոտային ծրագրեր ռազմավարության նպատակային ուղղություններից երկուսի՝ վաղաժամ մահերի կանխման և ակտիվ ծերության ապահովման ուղղությամբ։

Նախատեսվում է այս ուղղությամբ առաջիկայում մշակել համատեղ գործողությունների պլան։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում