ԵՐԵՎԱՆ, 4 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հաջորդ տարի Հայաստան են ժամանելու Նորդիկ-Բալթիկ 8 երկրների ազգային ժողովների նախագահները` համաժողովին մասնակցելու համար։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին տեղեկացրեց Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը։
«Հունվարի 21-22-ին Հայաստանի Հանրապետություն են ժամանելու Նորդիկ-Բալթիկ 8 երկրների ազգային ժողովների նախագահները և այստեղ համաժողով է անցկացվելու ի աջակցություն Հայաստանի Հանրապետության»,- ասաց Սիմոնյանը։
Նորդիկ-Բալթիկ երկրկներն են՝ Էստոնիան, Լատվիան, Լիտվան, Դանիան, Ֆինլանդիան, Իսլանդիան, Նորվեգիան և Շվեդիան։