Քաղաքականություն

Խաղաղության պայմանագրի շուրջ գործընթացը կանգնած չէ, դրական դինամիկա կա․ ԱԺ նախագահ

1 րոպեի ընթերցում

Խաղաղության պայմանագրի շուրջ գործընթացը կանգնած չէ, դրական դինամիկա կա․ ԱԺ նախագահ

ԵՐԵՎԱՆ, 4 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Խաղաղության պայմանագրի նախագծի շուրջ քննարկումները չեն դադարել, և գործընթացն ընթանում է առաջարկների ու քննարկումների տրամաբանությամբ։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանն ասաց լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում՝ անդրադառնալով հարցին, թե ի՞նչ փուլում է գտնվում խաղաղության պայմանագրի գործընթացը։

«Գործընթացը կանգնած չէ։ Բաքվում կայացած COP-29-ի պատճառով ինչ-որ պահ դադար եղավ, և դա հայտարարվեց ադրբեջանական կողմից, որ դա ծանրաբեռնվածությամբ է պայմանավորված։ Բայց մենք դրական կետի վրա ենք և առաջարկ-քննարկում-առաջարկ տրամաբանության մեջ ենք։ Դրական դինամիկա կա»,- ընդգծեց Սիմոնյանը։

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում