Սիրիայի և Ռուսաստանի ավիացիան հարվածներ է հասցրել գրոհայիններին Իդլիբում և Համայում. SANA

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 3 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Սիրիայի և Ռուսաստանի ռազմական ինքնաթիռները համատեղ հարվածներ են հասցրել Իդլիբի և Համայի նահանգներում հակակառավարական ուժերին։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է սիրիական պետական SANA լրատվական գործակալությունը՝ վկայակոչելով ռազմական գերատեսչությունը։

Ըստ հրապարակման՝ հրթիռային հարվածների արդյունքում զոհվել և վիրավորվել են տասնյակ գրոհայիններ, ոչնչացվել են նաև նրանց մեքենաները և զենքերը։

Իր հերթին Mehr գործակալությունը հաղորդում է, որ սիրիական բանակը հետ է գրավել Համայի կարևոր մայրուղիներից մեկը, ինչպես նաև դրա շուրջ գտնվող քաղաքները և գյուղերը։ Տեղի աղբյուրներին հղում անելով՝ գործակալությունը նշում է, որ Համայում մի քանի ժամվա ընթացքում սիրիական բանակին է միացել շուրջ 15 000 կամավոր։

Բացի այդ, ինչպես ավելի վաղ հաղորդել էր Reuters գործակալությունը, Իրանի կողմից աջակցվող իրաքցի հարյուրավոր մարտիկներ Սիրիա են մեկնել՝ կառավարական զորքերին գրոհայինների դեմ պայքարում օգնելու համար։

Մերձավոր Արևելք

Իրաքցի մարտիկները մեկնել են Սիրիա՝ կառավարությանն օգնելու գրոհայինների դեմ պայքարում. Reuters

 

Հայերեն Русский