Մերձավոր Արևելք

Սաուդյան Արաբիան Եմենից արձակված բալիստիկ հրթիռներ է որսացել

1 րոպեի ընթերցում

Սաուդյան Արաբիան Եմենից արձակված բալիստիկ հրթիռներ է որսացել

Սաուդյան Արաբիան հայտարարել է Եմենի հյուսիսում իշխող շիա ռազմաքաղաքական «Անսար Ալլահ» շարժման (հութիներ) զինված ուժերի կողմից արձակված երկու բալիստիկ հրթիռ որսալու մասին։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում Aljazeera-ն։

Նշվում է, որ հրթիռները, որոնք խոցվել են Սաուդյան Արաբիայում տեղակայված հունական օդային պաշտպանության համակարգով, ուղղված էին Յանբու քաղաքի արևմտյան մասում գտնվող նավթավերամշակման գործարաններին։

Չնայած սաուդական կողմի այս հայտարարությանը, համացանցում, այդուհանդերձ, տարածվում են տեսանյութեր, որոնք ցույց են տալիս, թե ինչպես են հութիների կողմից արձակված որոշ հրթիռներ հարվածում Ջիզանում գտնվող Սաուդյան Արաբիայի «Արամկո» նավթային օբյեկտին։

Ավելի վաղ Սաուդյան Արաբիայի իշխանությունները կարճ նախազգուշացումներ էին տվել Ջիզան և Յանբու քաղաքների բնակիչներին, այն բանից հետո, երբ Եմենի հութիները խոստացել էին վրեժ լուծել Սաուդյան Արաբիայի կողմից ավելի վաղ իրականացված հարձակումների համար։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում