Եթե Աղազարյանը իրեն թիմից դուրս է դնում, այդ թիմի հետ ճանապարհ այլևս չունի շարունակելու․ Ալեն Սիմոնյան

4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 3 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանն անդրադարձավ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանի որոշմանը՝ մերժել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրապարակային խնդրանքը մանդատը վայր դնելու վերաբերյալ։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ լրագրողի հարցին, թե ինչպե՞ս է գնահատում Աղազարյանի մերժումը, Սիմոնյանը պատասխանեց, որ բացասական է վերաբերվում։

«Հայաստանի Հանրապետության վարչապետը Հայաստանի հանրային հեռուստաընկերությամբ դիմել է նրան հրապարակային խնդրանքով, և չեմ կարծում, որ նման պարագայում ճիշտ է այդ խնդրանքը անտեսելը և մերժելը։ Չեմ քննարկում պատճառները, չեմ ուզում մտնել այդ քննարկման մեջ»,- ասաց Սիմոնյանը։

Խոսելով Աղազարյանի հետ հանդիպման մասին, որից հետո լուրեր էին շրջանառվում, թե Ալեն Սիմոնյանը պատգամավորի վրա ճնշումներ է գործադրել, որպեսզի վերջինս մանդատը վայր դնի՝ ԱԺ նախագահը նշեց, որ պատգամավորի հետ անկեղծ զրույց է ունեցել՝ առանց ճնշումների։

«Անկեղծ զրույց տեղի ունեցավ, որովհետև երբ մեկը սպառնում է, դու գիտես, թե դրան ոնց ես պատասխանում, բայց եթե դու անկեղծ զրուցում ես և բաց խոսում ես, այդ պարագայում խոսակցությունը մասնակիցների միջև շատ ավելի բարդ է և էմոցիոնալ։ Եվ մենք բավականին երկար զրուցեցինք։ Ես նրա հետ քննարկել եմ այն հարցը, որ կա նման խնդրանք, և այդ խնդրանքը, կարծում եմ, պետք է բավարարվի»,- ընդգծեց Սիմոնյանը։

Լրագրողի հարցին, թե Աղազարյանին խմբակցությունից հեռացնելու հարցը քննարկվո՞ւմ է, Սիմոնյանը պատասխանեց.

«Կարծում եմ, որ պարոն Աղազարյանը, եթե իրեն դնում է թիմից դուրս, իսկ դա թիմից դուրս դնել է, այդ թիմի հետ ճանապարհ այլևս չունի շարունակելու»։

Ըստ Սիմոնյանի՝ ՔՊ վարչության նիստի ընթացքում ինքը կկիսվի իր դիրքորոշմամբ Հովիկ Աղազարյանին խմբակցությունից հեռացնելու հետ կապված։

«Ես չգիտեմ կուսակցության վարչությունն այսօր ինչ որոշում կկայացնի։ Եթե նման բան էլ տեղի ունենա, դա ուղղակի ստեղծված իրավիճակի արձանագրումն է, այլ ոչ թե նոր իրավիճակի ստեղծում»,- եզրափակեց Սիմոնյանը։

Հոկտեմբերի 15-ին Ազգային ժողովում այդ ժամանակ Քննչական կոմիտեի նախագահի պաշտոնը զբաղեցնող Արգիշտի Քյարամյանի և պատգամավոր Հովիկ Աղազարյանի միջև տեղի էր ունեցել թեժ բանավեճ, որը հասարակական լայն քննարկման առիթ էր դարձել։ Նույն նիստի ընթացքում պատգամավոր Նարեկ Զեյնալյանը, անդրադառնալով միջադեպին և դիմելով Քյարամյանին, հայտարարել էր, որ  անընդունելի է պատգամավորների հետ ոչ հարգալից տոնով և ժեստիկուլյացիաներով խոսելը։ 

Վարչապետը ինչպես Քյարամյանին էր խնդրել հրաժարական տալ, այնպես էլ Զեյնալյանին ու Աղազարյանին խնդրել էր վայր դնել մանդատները: Քյարամյանը հրաժարական է ներկայացրել, Զեյնալյանը ևս վայր է դրել մանդատը:

Նոյեմբերի 26-ին Հովիկ Աղազարյանը հայտնել էր, որ իր մանկական, դպրոցական, ուսանողական ընկերոջ կողմից հեռախոսազանգ է ստացել այն մասին, որ ինքը շատ կնեղանա Աղազարյանից, եթե վարչապետի խնդրանքին արձագանքի՝ առանց իրեն տեսնելու։ Աղազարյանն ասել էր, թե սպասում է Մոսկվայից ընկերոջ գալուն, որից հետո կհայտնի իր որոշման մասին: Ավելի ուշ, Հովիկ Աղազարյանը մանդատը վայր չդնելու որոշում է կայացրել: 

Հայերեն

Համահայկական ձմեռային խաղերի ամենամեծ աշխարհագրությունը շախմատում է

Համահայկական ձմեռային խաղերի Բեյրութի ձնամարտի թիմը մեծ ուրախությամբ է մասնակցում մրցաշարին

Համահայկական ձմեռային երկրորդ խաղերի առաջին մեդալակիր Միքայել Միքայելյանը խաղերում մեծ խորհուրդ է տեսնում

Համահայկական ձմեռային երկրորդ խաղերի ձնամարտի մրցաշարը մեծ աշխարհագրություն է ընդգրկել

Համահայկական ձմեռային երկրորդ խաղերի առաջին մեդալակիրները հայտնի են

ՀՀ ԿԳՄՍ նախարար Անդրեասյանը հրաշալի տոնակատարություն է համարում Համահայկական ձմեռային խաղերի բացման արարողությունը

Համահայկական խաղերի համաշխարհային խորհրդի գործադիր կոմիտեն բավականին մեծ աշխատանք է կատարել. Արայիկ Հարությունյան

«Ամբերդ» կայանից Քարի լիճ և Ամբերդ ամրոց ավտոճանապարհները փակ են, Լարսը բաց է

Միասնության և համերաշխության տոն՝ սպորտի միջոցով. Ջերմուկում կայացավ Համահայկական ձմեռային երկրորդ խաղերի բացման արարողությունը

Մահացել է Պեքայի շրջանի հոգևոր հովիվ և Աթոռի միաբան Անանիա ծայրագույն վարդապետ Անանիա Գուճանեանը