Երևան

Կոմպրոմիսի չենք գնալու, կազմակերպիչները ենթարկվելու են խիստ պատասխանատվության․ Ավինյանն՝ ավտոբուսների վարորդների գործադուլի մասին

1 րոպեի ընթերցում

Կոմպրոմիսի չենք գնալու, կազմակերպիչները ենթարկվելու են խիստ պատասխանատվության․ Ավինյանն՝ ավտոբուսների վարորդների գործադուլի մասին

ԵՐԵՎԱՆ, 3 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն անդրադարձել է մայրաքաղաքում հասարակական տրանսպորտի վարորդների գործադուլին` ընդգծելով, որ քաղաքապետարանը փոխզիջման չի գնալու, կազմակերպիչները ենթարկվելու են խիստ պատասխանատվության։

«Սիրելի՛ երևանցիներ, ինչպես արդեն տեղյակ եք, վաղ առավոտից հասարակական տրանսպորտի վարորդների մի մասը իրականացնում են գործադուլ, որի հետևանքով հազարավոր քաղաքացիների տեղաշարժման անհարամարություններ են պատճառվել։

Նախ, ուզում եմ ներողություն խնդրել երևանցիներից ստեղծված իրավիճակի համար, միևնույն ժամանակ՝ հստակ արձանագրեմ, որ որևէ տեսակի շանտաժի չենք տրվելու, կոմպրոմիսի չենք գնալու։ Կազմակերպիչները ենթարկվելու են խիստ պատասխանատվության»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նշել է Տիգրան Ավինյանը։ 

Այսօր առավոտից Երևանի ավտոբուս ՓԲԸ-ի մեծ թվով վարորդներ գործադուլ են հայտարարել՝ պահանջելով աշխատանքային պայմանների բարելավում։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում