Իջևան քաղաքին է վերադարձվել ավելի քան 3 հա մակերեսով 5 հողամաս

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 3 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Դատախազական ներգործության արդյունքում Իջևան համայնքին են վերադարձվել ավելի քան 3 հա մակերեսով 5 հողամասեր: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նշված է Գլխավոր դատախազության տարածած հաղորդագրության մեջ։ 

«Տավուշի մարզի դատախազությունը, պետական (համայնքային) շահերի պաշտպանության լիազորության շրջանակում, ուսումնասիրելով Տավուշի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական վարույթով ձեռք բերված տվյալները, հարցումներ է կատարել Կադաստրի կոմիտե և պարզել, որ «Տավուշ» միջազգային հայրենակացական միության ՀԿ-ին Տավուշի մարզում անհատույց տրամադրվել են 5 հողատարածքներ, որոնք չեն օգտագործվում ըստ նպատակային նշանակության:

Դատախազի կողմից գրություն է հասցեագրվել Իջևանի համայնքապետարան՝ վերոնշյալ հողամասերը համայնքի օգտագործմանը վերադարձնելու նպատակով: Իջևան համայնքի իրավասու մարմինների կողմից դատախազի գրության հիման վրա ձեռնարկված գործողությունների արդյունքում՝ Իջևան համայնքին են վերադարձվել ընդհանուր 3,1845 հա մակերեսով 5 հողամասերը»,- ասված է հաղորդագրության մեջ։

Հայերեն

Իսրայելը չի ​​նախատեսում դադարեցնել Flydubai-ի չվերթները. լրատվամիջոց

Հայաստանի ֆուտբոլի հավաքականը մեկնել է Կիպրոս

Լատվիայի նախագահը հայտնել է երկրում միջուկային զենք տեղակայելու պատրաստակամության մասին

Էստոնիայի ԱԳ նախարարը կողմ է արտահայտվել բալթյան նավահանգիստներով ռուսական հացահատիկի տարանցիկ տեղափոխման դադարեցմանը

Հարձակման հետևանքով վիրավորված Flydubai ընկերության ինքնաթիռի օդաչուն Հնդկաստանի քաղաքացի է. լրատվամիջոց

Եվրոպան պաշտպանության հարցում չափազանց շատ է կախված ԱՄՆ-ից. ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար

Քաղաքաշինության կոմիտեի նախագահը Շիրակի մարզպետի հետ շրջայց է կատարել մարզի շինարարական հրապարակներ

ՀՀ ԶՈՒ ավիացիոն ստորաբաժանումներն իրականացնելու են ուսումնամարզական թռիչքներ. ՊՆ-ն խնդրում է չանհանգստանալ

Եվրամիությունը կարող է իր միասնական շուկային հասանելիություն առաջարկել այս կազմակերպությանն անդամակցելու թեկնածու երկրներին

ՀՀ կապիտալի շուկայի զարգացումն ունի ավելի մեծ հնարավորություններ. Երևանում կայացավ կարևոր միջազգային համաժողով