Երևան

Երևանում նոր տրոլեյբուսներ են դուրս եկել երթուղի

1 րոպեի ընթերցում

Երևանում նոր տրոլեյբուսներ են դուրս եկել երթուղի

ԵՐԵՎԱՆ, 2 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանում 15 նոր տրոլեյբուսներ են դեկտեմբերի 2-ին առաջին անգամ երթուղի դուրս եկել: «Արմենպրես»-ին այս մասին տեղեկացրին Երևանի քաղաքապետարանից։ 

«Մայրաքաղաքի հասարակական տրանսպորտի երթևեկությունը որոշ փոփոխությունների է ենթարկվել:  

2Ա երթուղին երկարացվել է  մինչև Նուբարաշեն, այն  կսպասարկվի «Ժոնգթոնգ» մակնիշի նոր ներկրված տրոլեյբուսներով:

Երթուղում ավելացվել է շարժակազմի քանակը՝ սահմանելով 13 միավոր, այսպիսով՝ շարժման միջակայքը 21 րոպեից կնվազի մինչև 15 րոպե: 

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը նոր տրոլեյբուսի առաջին ուղևորներից էր, վերջինս էլ երևանցիներին է ներկայացրել  բարեփոխումները»,- ասվում է հաղորդագրության մեջ: 

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում