Կրեմլում արձագանքել են ԲՐԻԿՍ-ում այլընտրաքային արժույթ օգտագործելու հետ կապված Թրամփի սպառնալիքներին

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 2 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Վաշինգտոնի փորձերը՝ ստիպելու այլ երկրներին օգտագործել դոլարը, կարող են այդ երկրներին մղել անցնել ազգային արժույթով վճարումների։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին լրագրողներին ասել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

ԱՄՆ ընտրված նախագահ Դոնալդ Թրամփը նոյեմբերի 30-ին հայտարարել էր, որ 100% մաքսատուրքեր կսահմանի ԲՐԻԿՍ-ի երկրների նկատմամբ, եթե նրանք չհրաժարվեն այլընտրանքային արժույթ ստեղծելու ծրագրերից։

«Եթե Միացյալ Նահանգները, ինչպես իրենք են ասում, տնտեսական ուժի կիրառմամբ կամ այլ ազդեցությամբ ստիպի երկրներին օգտագործել դոլարը, ապա դա, հավանաբար, ավելի կամրապնդի ազգային արժույթներին անցնելու այս միտումները», - Պեսկովի խոսքերն է մեջբերում «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը։

Կրեմլի խոսնակը նշել է, որ խոսքը միայն ԲՐԻԿՍ-ի մասին չէ. գնալով ավելի շատ պետություններ են սկսում անցնել ազգային արժույթներին։

Ըստ ՌԴ նախագահի մամուլի քարտուղարի՝ դոլարը կորցնում է իր գրավչությունն այս երկրների համար՝ որպես պահուստային արժույթ։

«Սա դոլարի գրավչության քայքայման գործընթաց է, այն իսկապես շարունակվում է և թափ հավաքում», - եզրափակել է Պեսկովը։

Գործակալությունը հիշեցնում է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հրատապ խնդիր էր անվանել ԲՐԻԿՍ-ի երկրների խրախուսումն՝ օգտագործելու իրենց ազգային արժույթները առևտրի և ներդրումների համար: Բայց, ըստ Պուտինի, դեռ վաղ է խոսել միավորման միասնական արժույթ ստեղծելու մասին։

Հայերեն Русский

Ռուբեն Ռուբինյանի ճեպազրույցը

Հորմուզի նեղուցի կառավարման շուրջ Օմանի հետ բանակցությունները կտևեն 60 օր. Իրանի ԱԳՆ

Հայաստանում օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 7-9 աստիճանով

Դիլիջանն աճում է Հայաստանի զբոսաշրջության շուկայից ավելի արագ․ 2025 թվականին քաղաքն ընդունել է 243 800 այցելու

«Վերջին տոմսը». IDBank-ը զգուշացնում է համերգների և փառատոների տոմսերի հետ կապված զեղծարարությունների մասին

Կահույքի արտադրության ոլորտի հարկային կարգապահության բարելավման ծրագրի արդյունքում բարելավվել են հիմնական ցուցանիշները

Թմրանյութեր փոխադրելու մեջ կասկածվող նավին ԱՄՆ-ի  հարվածից չորս մարդ է զոհվել

Սոֆիա-Երևան-Սոֆիա ուղիղ չվերթները կվերսկսվեն նոյեմբերի 7-ից

Նոր ուսումնական տարվա մեկնարկի շրջանակներում Ոստիկանության կողմից նախատեսվող միջոցառումները

ՌԴ նախագահ Պուտինը Կրեմլում չի հանդիպել ԿՀՎ-ի ղեկավարի հետ. Պեսկով