Աշխարհ

Էլթոն Ջոնը կորցրել է տեսողությունը և դժվարությամբ է դիտել իր նոր մյուզիքլը

1 րոպեի ընթերցում

Էլթոն Ջոնը կորցրել է տեսողությունը և դժվարությամբ է դիտել իր նոր մյուզիքլը

ԵՐԵՎԱՆ, 2 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Երգիչ, երգահան Էլթոն Ջոնը հայտարարել է, որ չի կարողացել դիտել իր նոր մյուզիքլը, որովհետև ինֆեկցիայի պատճառով կորցրել է տեսողությունը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է The Associated Press գործակալությունը։

Էլթոն Ջոնը դեկտեմբերի 1-ին Լոնդոնում այցելել է «Սատանան կրում է Պրադա» մյուզիքլի բացման երեկոյին և հանդիսատեսին ասել, որ չի կարողացել գալ փորձերից շատերին, որովհետև զրկվել է տեսողությունից։

«Ինձ համար շատ դժվար է այն (մյուզիքլը) տեսնել, բայց ինձ դուր է գալիս այն լսել, և այն հրաշալի էր հնչում այսօր», - ասել է երգիչը։

77-ամյա Ջոնը սեպտեմբերին հայտնել էր, որ ինֆեկցիայի պատճառով «աչքերից մեկի տեսողությունը շատ սահմանափակ է»։ Նա գրել էր, որ բուժվում է, բայց դա չափազանց դանդաղ գործընթաց է։

Էլթոն Ջոնը «Սատանան կրում է Պրադա» մյուզիքլը գրել է 2006 թվականի համանուն ֆիլմի հիման վրա։ Դեկտեմբերի 1-ի գալան, որը նաև դրամահավաք էր Էլթոն Ջոնի ՁԻԱՀ-ի հիմնադրամի համար, ընդունել է այնպիսի հայտնի դեմքերի, ինչպիսիք են դիզայներ Դոնաթելա Վերսաչեն և Vogue ամսագրի նախկին խմբագիր Աննա Վինտուրը, որի կերպարը, ենթադրաբար, ընկած է ֆիլմի գլխավոր հերոսուհու հիմքում։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում