Ֆինանսներ

15,302,500 միլիոն ԱՄՆ դոլար՝ ՀՀ զարգացման ծրագրերին. «Քեզ համար, Հայաստան» հեռուստամարաթոնի արդյունքները

2 րոպեի ընթերցում

15,302,500 միլիոն ԱՄՆ դոլար՝ ՀՀ զարգացման ծրագրերին. «Քեզ համար, Հայաստան» հեռուստամարաթոնի արդյունքները

ԵՐԵՎԱՆ, 2  ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Քեզ համար, Հայաստան» խորագրի ներքո նոյեմբերի 28-ին տեղի է ունեցել «Հայաստան» համահայկական հիմնադրամի 27-րդ հեռուստամարաթոնը, որի ընթացքում այս պահի դրությամբ հավաքագրվել է շուրջ 15,302,500 միլիոն ԱՄՆ դոլար:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ հիմնադրամից հյտնում են, որ դրամահավաք–միջոցառումները դեռ շարունակվում են, իսկ վերջնական արդյունքները կամփոփվեն տարեվերջին:

«Հեռուստամարաթոն 2024» դրամահավաքի արդյունքներն ըստ երկրների.

Հայաստան՝ $1,218,185

ԱՄՆ՝ $7,700,717

Ֆրանսիա՝ $3,430,000

Տորոնտո (Կանադա)՝ $1,052,000

Գերմանիա՝ $133,000

Նիդերլանդներ՝ $50,000

Արգենտինայի և Բրազիլիայի համատեղ դրամահավաք՝ $47,529

Մեծ Բրիտանիա՝ $40,000

Արգենտինա՝ $39,000 (հավելյալ հանգանակություններ)

Ավստրալիա՝ $20,000

Ռումինիա՝ $1,995

Անանուն նվիրատուներ տարբեր երկրներից՝ $1,570,000

«Քեզ համար, Հայաստան» խորագրով Հեռուստամարաթոն 2024–ի դրամական միջոցները կուղղվեն մի շարք ռազմավարական ծրագրերի իրականացմանը՝

  • սահմանային համայնքների խմելու և ոռոգման ջրի համակարգերի վերակառուցմանն ու կառուցմանը,
  • համայնքային բժշկական նոր կենտրոնի կառուցմանը,
  • սահմանային համայնքներում գտնվող դպրոցներում, մանկապարտեզներում, համայնքային կենտրոններում արևային կայանների տեղադրմանը,
  • սահմանային համայնքների սոցիալապես անապահով ընտանիքների տներում արևային ջրատաքացուցիչների տեղադրմանը,
  • բռնի տեղահանված արցախցի կանանց բիզնես կարողությունների հզորացմանը,
  • մշակութային և ստեղծարար նախաձեռնությունների աջակցությանը։

Բացի վերոնշյալից, 2025-2026 թթ․ ընթացքում կիրականացվեն «Հեռուստամարաթոն-2024»-ին առաջադրված երկու լայնամասշտաբ նախագծերը, դրանք են՝

  • բնակելի ավանի կառուցում հենաշարժողական խնդիրներ ունեցող պատերազմի վետերանների և նրանց ընտանիքների համար Կոտայքի մարզի Բալահովիտ համայնքում՝ «Զինվորի տուն» բարեգործական ՀԿ-ի հետ համատեղ:
  • Արցախի մշակութային ժառանգության կենտրոնի և արցախցի գորգագործների ընտանիքների համար բնակելի ավանի կառուցում Գյումրիում:

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում