Ֆիզիկական անձանց ոչ անձնական օգտագործման ապրանքների համար հայտարարագիր կարող է լրացնել նաև մաքսային մարմինն՝ առցանց և անվճար․ ՊԵԿ

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 2  ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեն ներկայացրել է տեղեկություն ֆիզիկական անձանց անունով փոխադրվող ոչ անձնական օգտագործման ապրանքների համար մաքսային մարմնի կողմից հայտարարագիր լրացնելու վերաբերյալ։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ՊԵԿ-ի տարածած հաղորդագրության և տեսանյութի մեջ իրազեկվում է, որ մաքսային բարեփոխման արդյունքում, ֆիզիկական անձանց ոչ անձնական օգտագործման ապրանքների համար հայտարարագիր կարող են լրացնել ոչ միայն ֆիզիկական անձը կամ մաքսային միջնորդը, այլ  դա կարող է  անել նաև մաքսային մարմինն՝ առցանց և անվճար:

Մաքսային մարմնի կողմից հայտարարագիր լրացնելու համար պետք է կատարել հետևյալ քայլերը.

Քայլ 1 

Պետք է փոխադրող ընկերության կողմից տրամադրված էլեկրտոնային փոստի հասցեին ուղարկել նույնականացման քարտի երկկողմանի լուսանկարը կամ անձնագրի հիմնական էջերի լուսանկարները, գրանցման հասցեն և բջջային հեռախոսահամարը:

Քայլ 2

Անհրաժեշտ է trade@customs.am էլեկտրոնային փոստի հասցեին ուղարկել դիմում՝  www.trade.gov.am  հարթակում գրանցվելու համար օգտանուն և գաղտնաբառ ստանալու վերաբերյալ:

Քայլ 3

Պետք է  fizpost7@customs.am էլեկտրոնային փոստի հասցեին ուղարկել  դիմում «Հայփոստ»-ի դեպքում՝ fizpost9@customs.am հասցեին ֆիզանձի փոխարեն մաքսային մարմնի կողմից ապրանքների հայտարարագիր լրացնելու համար։

Այս քայլերը ճիշտ կատարելուց հետո՝ 5 աշխատանքային օրվա ընթացքում, Մաքսային մարմնի կողմից կլրացվի հայտարարագիրը և այն կուղարկվի ֆիզանձին: Ներկայացված տեղեկությունների ու փաստաթղթերի թերի լինելու դեպքում՝ դրանք էլեկտրոնային փոստի միջոցով կվերադարձվեն հետ, որտեղ  նշված կլինի վերադարձման պատճառն ու անհրաժեշտ լրացուցիչ տեղեկությունների ցանկը։Հայտարարագիրը ստանալուց հետո՝ 3 աշխատանքային օրվա ընթացքում, պետք է վավերացնել այն՝ էլեկտրոնային կամ ձեռքով ստորագրությամբ և էլեկտրոնային փոստի միջոցով տրամադրել մաքսային ծառայողին։

Ապրանքների հայտարարագիրը վավերացնելու համար նախ և առաջ պետք է մուտք գործել www.trade.gov.am հարթակ, ընտրել «Ապրանքների հայտարարագիր» բաժինը և լրացնել ապրանքների հայտարարագրի հերթական համարը, այնուհետև սեղմել «Որոնել» կոճակը, ընտրել հայտարարագիրը և տպել այն, որից հետո հայտարարագրի 54-րդ դաշտում ստորագրել ձեռքով կամ դնել էլեկտրոնային ստորագրություն։

Առաջացած մաքսային վճարները, հարկերը և տուրքերը ֆիզանձը կարող է  վճարել  ցանկացած բանկի, դրա բջջային հավելվածի կամ վճարային տերմինալների միջոցով՝ փոխանցում կատարելով և պարտադիր նշելով 90 կոդը: Կարելի է վճարումը կատարել նաև առցանց եղանակով: Նշված գործողությունները ճիշտ կատարելու դեպքում մաքսային մարմնի կողմից կիրականացվեն համապատասխան մաքսային գործառնություններ, և ֆիզանձը կարող է ապրանքներն ստանալ առաքանիներ փոխադրող ընկերությունից:

Հայերեն

COP17-ը պետք է գլոբալ նպատակները վերածի գործնական քայլերի և չափելի արդյունքների. Համբարձում Մաթևոսյան

Հայաստանի և Ճապոնիայի շրջակա միջավայրի նախարարները քննարկել են մի շարք հարցեր

Հայաստան է ժամանել Իսպանիայի թագուհին

ԱԺ-ում քննարկվում է ԹՐԻՓՓ-ի վերաբերյալ Հայաստան-ԱՄՆ շրջանակային համաձայնագրի վավերացման նախագիծը

Բոլսոնարուն ընդունել է պարտությունը Բրազիլի նախագահական ընտրություններում

COP17-ում ներկայացվեց Ucom-ի աջակցությամբ հրատարակված «Հովազաձորի գաղտնի ճանապարհը» գիրքը

Կանանց առաջնորդությանն աջակցելը կարևոր է կենսաբազմազանության պահպանության համար. Ջեմմա Հարփեր

Վաչե Քալաշյանն անդրադարձել է հանրային ծառայողների անկախությանն ու քաղաքական հավաքներին մասնակցությանը

ԱԺ նախագահն անդրադարձել է ՔՊ ցուցակներում ՀՀԿ նախկին անդամների ընդգրկման հարցին

Մարզիչներն ամեն ինչ արեցին, որ կարողանանք այս մեդալները նվաճել. Արթուր Դավթյան