Քաղաքականություն

Կարեն Սարուխանյանն ինքնաառաջադրվել է որպես Գյումիի քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատարի թեկնածու

2 րոպեի ընթերցում

Կարեն Սարուխանյանն ինքնաառաջադրվել է որպես Գյումիի քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատարի թեկնածու

ԵՐԵՎԱՆ, 2  ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գյումրու ՔՊ տարածքային կառույցի ղեկավար, պատգամավոր Կարեն Սարուխանյանն ինքնաառաջադրվել է որպես Գյումրի համայնքի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատարի թեկնածու։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ պատգամավորն այս մասին տեղեկացրել է «Ֆեյսբուք»-ի իր էջում կատարած գրառման միջոցով։ 

«Հաշվի առնելով ձեզանից շատերի հորդորը և պահանջը, ինչպես նաև «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Գյումրու տարածքային կազմակերպության անդամների մեծամասնության աջակցությունը, որոշել և  ինքնաառաջադրվել եմ Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից առաջարկած փրայմերիզին` որպես Գյումրի համայնքի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատարի թեկնածու»,- գրել է նա։ 

Գյումրիի ավագանու «Բալասանյան դաշինք»-ի 14 անդամներ հոկտեմբերին վայր էին դրել իրենց մանդատները։ Նրանց թվում էր նաև քաղաքապետ Վարդգես Սամսոնյանը։ Դրանից հետո ինքնաբացարկ էին հայտնել նաև դաշինքի ցուցակի բոլոր ներկայացուցիչները։  Գյումրիի ավագանին չի կարողանում նիստեր գումարել՝ քվորում չլինելու պատճառով։ 

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ Գյումրիում դեկտեմբերի 8-10-ը տեղի կունենան նախնական ընտրություններ, որոնց արդյունքներով որոշվելու է քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատարի թեկնածուն, որը կլինի նաև ՔՊ-ի քաղաքապետի թեկնածուն ավագանու ընտրություններում։

Ավելի ուշ վարչապետը հայտարարել էր, որ Գյումրիի ավագանու ընտրություններին եւ քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատարի նշանակմանն ընդառաջ նախնական քվեարկությանը որպես թեկնածու մասնակցելու համար անհրաժեշտ է ինքաառաջադրվել, ինչի վերջնաժամկետը 2024 թվականի դեկտեմբերի 2-ի ժամը 12.00-ն է

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում