Սիրիական և ռուսական ուժերի ավիահարվածներից Իդլիբում կա 25 զոհ. Reuters

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 2 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Սիրիայի և Ռուսաստանի կողմից իրականցված ավիահարվածների հետևանքով հակակառավարական ուժերի վերահսկողության տակ գտնվող Իդլիբ քաղաքում առնվազն 25 մարդ է զոհվել։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով հակակառավարական ուժերի փրկարար ծառայությունը։

Սիրիայի նախագահ Բաշար ալ Ասադը խոստացել է ջախջախել գրոհայիններին, որոնք գրավել են Հալեպ քաղաքը։

«Ահաբեկիչները միայն ուժի լեզուն են հասկանում, և հենց այդ լեզվով մենք նրանց կջախջախենք», - մեջբերել են Ասադի խոսքը սիրիական պետական լրատվամիջոցները։

Սիրիայի բանակը նաև հայտնել է, որ հետ է գրավել վերջին օրերին հակակառավարական ուժերի կողմից գրավված մի քանի քաղաք։

Իդլիբն ապստամբների վերահսկողության տակ գտնվող ամենամեծ քաղաքն է, որը գտնվում է Թուրքիայի սահմանին, և որտեղ շուրջ չորս միլիոն մարդ ապրում է վրաններում ու ժամանակավոր կացարաններում։ Քաղաքի բնակիչները հայտնել են, որ հարվածներ են հասցվել բնակելի թաղամասին։ Սիրիայի բանակը և նրա դաշնակից Ռուսաստանը հայտարարել են, որ թիրախավորել են հակակառավարական ուժերի թաքստոցները և քաղաքացիական անձանց չեն հարվածել։

Reuters-ը նշում է, որ ապստամբներն իրենցից ներկայացնում են կոալիցիա, որի կազմի մեջ են մտնում Թուրքիայի կողմից աջակցվող աշխարհիկ զինված խմբավորումները և «Հայաթ Թահրիր աշ-Շամ» իսլամիստական ​​խմբավորումը, որն ահաբեկչական կազմակերպություն է ճանաչվել ԱՄՆ-ի, Ռուսաստանի, Թուրքիայի և այլ պետությունների կողմից:

Հակակառավարական ուժերը վերջին օրերին վերահսկողության տակ են առել ամբողջ Իդլիբի նահանգը, գրավել են Հալեպ քաղաքը՝ ստիպելով բանակին դուրս գալ այնտեղից։ Սիրիայի բանակը հայտնել է, որ Հալեպում տեղի ունեցած մարտերում տասնյակ զինվորներ են զոհվել։ 

Ռուսաստանի մի շարք ռազմական բլոգերներ դեկտեմբերի 1-ին հայտնել են, որ Մոսկվան աշխատանքից ազատել է գեներալ Սերգեյ Կիսելին, որը Սիրիայում գտնվող ռուսական ուժերի հրամանատարն է։

ԱՄՆ-ն, Ֆրանսիան, Գերմանիան և Բրիտանիան համատեղ հայտարարություն են տարածել՝ կոչ անելով «բոլոր կողմերին թուլացնել լարվածությունը և պաշտպանել քաղաքացիական անձանց և ենթակառուցվածքները՝ կանխելու հետագա տեղահանությունները և հումանիտար մատակարարումների խափանումը»։

Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին, որը դեկտեմբերի 1-ին այցելել էր Դամասկոս, հայտարարել է, որ իրավիճակը Սիրիայում «բարդ է», սակայն Ասադի կառավարությունը կգերիշխի։

Սփյուռք

Դիպուկահարի կրակոցից հալեպահայ է զոհվել

 

Հայերեն English Русский

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը ժամանել է Երևան

COP 17-ի շրջանակում կազմակերպության կողմից գնված գույքն ամբողջությամբ ՀՀ գույքն է և օգտագործվելու է ըստ անհրաժեշտության․ ՇՄ նախարարի տեղակալ

ՍԴ նախագահի ընտրություններում թեկնածուներից ոչ ոք չի ստացել անհրաժեշտ թվով ձայներ. կանցկացվի նոր ընտրություն

Միացյալ Նահանգները վերացրել են Վենեսուելայի նախագահի պաշտոնակատարի եղբոր նկատմամբ սահմանված պատժամիջոցները

«Յագելոնիա»-ն շատ լավ թիմ է՝ հստակ խաղային ձեռագրով. Մանուել Տուլիպա

Հռոմի պապը վիրահատությունից հետո աստիճանաբար ապաքինվում է

Բաքվում հանդիպել են Ադրբեջանի և Իսրայելի նախագահները

«Արարատ-Արմենիա»-ի կիսապաշտպան Տեռայի կարծիքով՝ «Յագելոնիա»-ն ձգտելու է Հայաստանի չեմպիոնի դեմ խաղում հաղթանակի հասնել

Իրաքում ակնկալում են, որ թուրքական զորքերի դուրսբերումը երկրից կավարտվի երեք ամսում

«Հայաստան» համահայկական հիմնադրամը և Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնը կմիավորեն ջանքերը մարզերում կրթական հնարավորությունների ընդլայնման համար