Սփյուռք

Դիպուկահարի կրակոցից հալեպահայ է զոհվել

1 րոպեի ընթերցում

Դիպուկահարի կրակոցից հալեպահայ է զոհվել

ԵՐԵՎԱՆ, 1 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հալեպից Սելեմիեի ճանապարհին դիպուկահարի կրակոցից զոհվել է հալեպահայ Երվանդ Արսլանյանը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է «Գանձասար» պարբերականը:

Նշվում է, որ Արսլանյանը նախօրեին Հալեպից դեպի  Սելեմիե տանող ճանապարհին   դիպուկահարի կրակոցից  վիրավորում է ստացել և տեղափոխվել Համայի հիվանդանոց։ Այնուհետև նրա վիճակը ծանրացել է և դեկտեմբերի 1-ի կեսօրին Արսլանյանը կնքել է իր մահկանացուն։

Սիրիական «Հայաթ Թահրիր աշ-Շամ» սուննի արմատական խմբավորման զինյալները Հալեպի վրա հարձակումը սկսել են նոյեմբերի 27-ին։ Այն խոշորագույնն է դարձել 2020 թվականից ի վեր, երբ կողմերը պայմանավորվել են դադարեցնել կրակը Ռուսաստանի և Թուրքիայի միջնորդությամբ: Նրանք արագ հարձակման ընթացքում գրավել են Հալեպ քաղաքի տարածքի առնվազն կեսը:  

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում